• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 10 սպտ 2023 թ.

Արդյոք գիտե՞ս, թե որն է ամենածանր բեռը

Հրապարակման ամսաթիվ 10 սպտ 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, առաջարկում եմ այսօր էլ սկսել մեր քննարկումը Տեր Հիսուսի հետևյալ խոսքերով․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.28-29):

 

Եթե կարողանայիր չափել քո ուսերին ծանրացած բեռները, ապա որքա՞ն դրանք կկշռեին։

 

  • Քանի՞ կիլոգրամ կլիներ քո հիվանդության բեռը:

  • Քանի՞ կիլոգրամ՝ ընտանեկան ու անձնական խնդիրներդ։

  • Քանի՞ կիլոգրամ՝ քո կյանքի ֆինանսական խնդիրները:

  • Քանի՞ կլիոգրամ՝ մարդկանց՝ իրենց հանցանքները չներելու բեռը։

  • Եվ այլն․․․ 

 

Սակայն այսօր քեզ համար լավ լուր ունեմ, և այդ լուրը քեզ է փոխանցում Աստվածաշունչը։ Ես աղոթում եմ, որպեսզի հայացքդ միշտ դեպի Աստված ուղղված լինի. «Այդ օրը նրա բեռը կվերցվի քո ուսերից, նրա լուծը՝ քո պարանոցից, լուծը կկոտրվի գիրության պատճառով» (Եսայիա 10․27): 

 

 Տեր Հիսուսն աշխարհ եկավ, որպեսզի մեզ ազատի այն ամենից, ինչը մենք պարտավոր չենք կրելու մեր ուսերի վրա՝ մեղքը, ընկճվածությունը, նախանձը և բազմաթիվ այլ նմանատիպ բեռներ, որոնք մեր կյանքի հոգնածության պատճառներն են դառնում:

 

Տեր Հիսուսն աշխարհ եկավ, որպեսզի մենք լիառատ կյանք ունենանք: Նա չեկավ մեզ հեշտ ու անհոգ կյանք խոստանալու համար, այլ խոստացավ մի կյանք, որի ընթացքում Նա մշտապես քայլում է Իրեն հավատացողների կողքին և օգնում նրանց իրենց տկարությունների ժամանակ:

 

Իրականում, ամենածանր ու ամենամեծ բեռը առանց Տեր Հիսուսի ապրելն է, որովհետև Նրա հետ և Նրա միջոցով են մեր կյանք գալիս խաղաղությունը, ուրախությունը, հավատն ու վստահությունը: Նրա հետ մենք ունենում ենք այն համոզմունքը, որ երբեք մենակ չենք, որովհետև Նա միշտ մեր կողքին է: Նա տեսնում է մեզ, պաշտպանում է և սիրում է մեզ:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր աղոթում եմ քեզ համար, որպեսզի պինդ բռնես հենց այս խոստումը՝ Աստված քեզ հետ է ամեն օր, մինչև աշխարհի վերջը (տե՛ս Մատթեոս 28.20 խոսքը):

 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Տե՛ր, Դու գիտես իմ սիրտը և գիտես, թե ես որքա՜ն եմ Քեզ սիրում: Ես գիտեմ, որ Դու հիմա ներկա ես այստեղ։ Ես ուզում եմ ավելի լավ ճանաչել Քեզ: Քեզ եմ հանձնում ամեն բան, որ ծանրացնում է իմ կյանքը, և լիահույս եմ, որ իմ կյանքի բեռները թեթևանալու են: Այո՛, ես սպասում եմ, Տեր.. Ես գիտեմ, որ Դու գործում ես, որովհետև դա Քո խոստումն է հենց Քո Սուրբ Խոսքում: Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես