• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 3 սպտ 2022 թ.

Աստված Իր պատասխանը չի ուշացնում

Հրապարակման ամսաթիվ 3 սպտ 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, համոզված եմ, որ քեզ ծանոթ է բժշկի, վարսավիրի մոտ կամ որևէ այլ ծառայության սպասասրահում սպասելու ընթացքը։ Երբեմն սպասելը այնքան էլ դժվար չէ, քանի որ դու դրանում իմաստ և նպատակ ես տեսնում։ Սակայն լինում են դեպքեր, երբ այն անտանելի է դառնում, չափից շատ երկար է թվում, և դու այլևս չես ուզում սպասել, թեև եկել էիր հստակ նպատակով։ Նման դեպքերում, երբ սպասելը դառնում է ծանրություն, առաջին միտքը տվյալ սպասասենյակը հնարավորինս շուտ լքելն է լինում։ 

 

«Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին, նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը» (Ժողովող 3․11

 

Իսկ ի՞նչ կասես Աստծո խոստումներին սպասելու մասին։ Որքա՞ն ժամանակ է անցել, երբ ընդունել ես Նրա խոստումը և սպասում ես դրա իրականացմանը․․․ Գուցե մտքեր են գալիս, թե Աստված մոռացե՞լ է քեզ: Գուցե կասկածնե՞ր են գալիս Տեր Աստծո խոստումների ճշմարիտ լինելու առնչությամբ․․․

 

Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին և որոշել ես ապրել Նրա աշակերտի կյանքով, ապա կարող ես վստահ լինել, որ Աստված երբե՛ք չի մոռանա քեզ։ Աստծո Խոսքն անսխալական է և Նրա խոստումները՝ ճշմարիտ։ Այդ դեպքում ինչո՞ւ է ուշանում խոստման իրականացումը։ Հավատարիմ, համբերատար և հավատքով սպասելը յուրաքանչյուր խոստման իրականացման համար անհրաժեշտ պայմաններից մեկն է։ Սպասումն ու խոստման իրականացումը անբաժանելի են ու միշտ հաջորդում են իրար։ 

 

Խոստման սպասասրահը մի վայր է, որտեղ կերտվում ու փոխակերպվում է քո բնավորությունը։ Հենց այստեղ է, որ դու ուժ ու հաստատակամություն ես ընդունում և կոփում ես բնավորությունդ։ Այդ սպասասրահը նաև Աստծո ներկայության գաղտնի մի վայր է, որտեղ զարգանում է նաև քո մտերմությումը քեզ խոստումներ պարգևած Տիրոջ հետ։ 

Հենց սպասման ժամանակ է, որ Քրիստոսի իրական աշակերտը սովորում է Նրա ձայնը զանազանել հազարավոր այլ ձայների և այս աշխարհի աղմուկի մեջ, ինչպես նաև ավելի ու ավելի լավ է ճանաչում Տեր Աստծուն ու մտերմանում Նրա հետ։ 

 

«․․․քանզի այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը…» (Եսայիա 30:15)։ 

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, սպասի՛ր Տիրոջը խաղաղությամբ և համբերությամբ, որովհետեւ Աստված երբե՛ք չի ուշացնում Իր խոստումների իրականացումը, այլ սպասման մեջ քեզ Իրեն ճանաչելու և Իր որակները քո մեջ ընդունելու դասեր է փոխանցում։ Նրա աստվածային խոստումները հավատարիմների համար են։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես