Սիրելի՛ բարեկամ, համոզված եմ, որ քեզ ծանոթ է բժշկի, վարսավիրի մոտ կամ որևէ այլ ծառայության սպասասրահում սպասելու ընթացքը։ Երբեմն սպասելը այնքան էլ դժվար չէ, քանի որ դու դրանում իմաստ և նպատակ ես տեսնում։ Սակայն լինում են դեպքեր, երբ այն անտանելի է դառնում, չափից շատ երկար է թվում, և դու այլևս չես ուզում սպասել, թեև եկել էիր հստակ նպատակով։ Նման դեպքերում, երբ սպասելը դառնում է ծանրություն, առաջին միտքը տվյալ սպասասենյակը հնարավորինս շուտ լքելն է լինում։
«Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին, նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը» (Ժողովող 3․11)։
Իսկ ի՞նչ կասես Աստծո խոստումներին սպասելու մասին։ Որքա՞ն ժամանակ է անցել, երբ ընդունել ես Նրա խոստումը և սպասում ես դրա իրականացմանը․․․ Գուցե մտքեր են գալիս, թե Աստված մոռացե՞լ է քեզ: Գուցե կասկածնե՞ր են գալիս Տեր Աստծո խոստումների ճշմարիտ լինելու առնչությամբ․․․
Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին և որոշել ես ապրել Նրա աշակերտի կյանքով, ապա կարող ես վստահ լինել, որ Աստված երբե՛ք չի մոռանա քեզ։ Աստծո Խոսքն անսխալական է և Նրա խոստումները՝ ճշմարիտ։ Այդ դեպքում ինչո՞ւ է ուշանում խոստման իրականացումը։ Հավատարիմ, համբերատար և հավատքով սպասելը յուրաքանչյուր խոստման իրականացման համար անհրաժեշտ պայմաններից մեկն է։ Սպասումն ու խոստման իրականացումը անբաժանելի են ու միշտ հաջորդում են իրար։
Խոստման սպասասրահը մի վայր է, որտեղ կերտվում ու փոխակերպվում է քո բնավորությունը։ Հենց այստեղ է, որ դու ուժ ու հաստատակամություն ես ընդունում և կոփում ես բնավորությունդ։ Այդ սպասասրահը նաև Աստծո ներկայության գաղտնի մի վայր է, որտեղ զարգանում է նաև քո մտերմությումը քեզ խոստումներ պարգևած Տիրոջ հետ։
Հենց սպասման ժամանակ է, որ Քրիստոսի իրական աշակերտը սովորում է Նրա ձայնը զանազանել հազարավոր այլ ձայների և այս աշխարհի աղմուկի մեջ, ինչպես նաև ավելի ու ավելի լավ է ճանաչում Տեր Աստծուն ու մտերմանում Նրա հետ։
«․․․քանզի այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը…» (Եսայիա 30:15)։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, սպասի՛ր Տիրոջը խաղաղությամբ և համբերությամբ, որովհետեւ Աստված երբե՛ք չի ուշացնում Իր խոստումների իրականացումը, այլ սպասման մեջ քեզ Իրեն ճանաչելու և Իր որակները քո մեջ ընդունելու դասեր է փոխանցում։ Նրա աստվածային խոստումները հավատարիմների համար են։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը