• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VN Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 20 նմբ 2026 թ.

Ե՛կ և ճաշակի՛ր Կյանքի Հացը

Հրապարակման ամսաթիվ 20 նմբ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր» անվանումը։ Աստվածաշունչը Տեր Հիսուսին համեմատում է Կյանքի Հացի հետ։ Տերն Ինքն է ասում այս խոսքերը Իր իսկ մասին․ «Ես եմ կյանքի հացը. դեպի Ինձ եկողը չի քաղցի, և Ինձ հավատացողը երբեք չի ծարավի։ Ես եմ կենդանի հացը, որ Երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ Ես կտամ, Իմ մարմինն է, որ Ես տալու եմ աշխարհի կյանքի համար» (Հովհաննես 6․35,51):

Սիրելի՛ Ընկեր, մեր մշակույթի մեջ հացի սեղանի շուրջ նստելը մեծ կարևորություն ունի։ Ամենակարևոր քննարկումները, մտերմության քայլերը և անգամ գործնական առաջարկները մեր մշակույթի մեջ կազմակերպվում են հիմնականում հացկերույթի սեղանների շուրջ։ Հյուրասիրությունը և հյուրընկալությունը մեր մտածելակերպի ու սկզբունքների մեջ առանձնահատուկ կարևոր տեղ են զբաղեցնում։ Հացը զորացնում է մարդուն։ Սովը, ընդհակառակը, տանում է տկարանալու, հիվանդությունների ու սովամահության ճանապարհով։ 

Տեր Հիսուսը, սակայն, այլ շեշտադրում է անում Իր առումով։ Նա հոգևոր իմաստով Իրեն համեմատում է հացի հետ։ Ինչպես հացը մարդկային մարմնի համար է կարևոր, այդպես կարևոր է Տեր Հիսուսը մարդու հոգու համար։ Նա է Երկնքից իջած հացը։ Նրա համը ճաշակած մարդը երբե՛ք այլևս հոգևոր քաղց չի զգա։ Նրան հավատացողը երբե՛ք չի ծարավի։ Ե՛կ հատուկ ուշադրություն դարձնենք Տեր Հիսուսի այս խոսքերին․ «Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի․․․»։

Ինչպես Կյանքի ծառն էր Եդեմի պարտզում, որի պտուղից ուտողը ապրելու էր հավիտյան, այնպես այսօր Տեր Հիսուսն է այս աշխարհի վրա ապրող մարդկանց համար։ Աստված Կյանքի հացն է Երկնքից իջեցրել Երկրի վրա, որ մարդիկ ճաշակեն Նրան և հավիտյան ապրեն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ այժմ ուզում եմ շատ գործնական կերպով բոլորս հասկանանք, թե ի՛նչ է նշանակում գնալ և ճաշակել այն Կյանքի հացը, որը հե՛նց Տեր Հիսուսն է։ 

Բնական է, որ ճաշակելու համար մենք նախ պետք է գնանք Տեր Հիսուսի մոտ։ Սա նշանակում է մոտենալ Նրան։ Որքան մենք հեռանում ենք աշխարհի սկզբունքներից, այնքան մոտենում ենք Տեր Հիսուսին։ Մեր ապաշխարությունը, Նրա խոսքերին հավատալն ու Նրա բարի կամքին վստահելը մեզ ավելի ու ավելի են մոտեցնում Տիրոջը։ 

Ճաշակել՝ նշանակում է ընդունել քո էությամբ այն ամենը, ինչը Նա է պատրաստել քեզ համար՝ քո կյանքի համար Նրա սահմանած սկզբունքները, Իր կամքի համեմատ ապրելու Նրա ակնկալիքը և այն ընթացքն ու ծառայությունը, որը Նա պատրաստել է քեզ համար։ Եվ եթե անգամ դու ինքդ քեզնից հիասթափված ես, ինչպես Քրիստոսին ուրացած Պետրոսը և ձկնորսության վերադարձած մյուս աշակերտները, ապա Տերը այսօր պատրաստ է քեզ ներելու, եթե ամեն ինչից առավել սիրում ես Նրան և ուզում ես վերականգնվել հավատքի ընթացքի և Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով ապրելու մեջ։ 

«Հիսուսն ասաց նրանց. «Եկեք ճաշե՛ք»։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել՝ «Դու ո՞վ ես», որովհետև գիտեին, որ Տերն է։ Հիսուսը եկավ, վերցրեց հացն ու նրանց տվեց, նույնպես և ձուկը» (Հովհաննես 21.12-13):

Այսօր Տերն Ինքն է քեզ հրավիրում՝ ե՛կ և ճաշակի՛ր Կյանքի հացը։ Արդյոք ընդունո՞ւմ ես Նրա հրավերը․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես