• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 4 նմբ 2026 թ.

Աստծու սերն անպայմանական է

Հրապարակման ամսաթիվ 4 նմբ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Տեր Աստծու սիրո էությունը» անվանումը։ Շատ կարևոր է հասկանալ Տեր Աստծու սիրո էությունը, որպեսզի հեռու մնանք այս հարցում ծայրահեղություններից, որոնք մեզ կարող են տանել տարբեր մոլորությունների։ 

Սիրելի՛ Ընկեր, Աստծու սերն անպայմանական է։ Անպայմանական բառը նշանակում է, որ այդ սերը կախված չէ որևէ պայմանից։ Աստված սիրում է և՛ մեղավորներին, և՛ Իր Որդու հանդեպ հավատքի շնորհիվ արդարացածներին։ Աստված սիրում է բոլորին։ Եվ Քրիստոսի զոհը, որ Աստծու սիրո գերագույն արտահայտությունն է, ողջ մարդկության և յուրաքանչյուր անհատի համար է։ 

«Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։ Եվ Նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի» (Ա Հովհաննես 2․1-2):

Քանի որ Աստված, որպես սիրող Հայր, Իր Որդուն զոհեց ոչ միայն մեր՝ հավատացյալների մեղքերի քավության համար, այլև ամբողջ աշխարհի մարդկանց, այդ պատճառով էլ բոլորին ամեն տեղ պատվիրում է ապաշխարել, քանի որ փրկությունը միայն ապաշխարությամբ է։ Ահա այսպիսին է Տեր Աստծու անպայմանական սերը։ Նա սիրում է բոլորին և փրկության ճանապարհ է բացել յուրաքանչյուր մարդու համար, որ կհավատա Տեր Հիսուս Քրիստոսին և կապաշխարի սեփական պատկերացումներով ապրելու և Աստծու Խոսքին ու Նրա կամքին հակառակ գնալու կործանարար ընթացքից։ 

«Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտեսելով, այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի։ Որովհետև Նա սահմանել է մի օր, երբ արդարությամբ պետք է դատի աշխարհն այն Մարդու միջոցով, որին Նա ընտրել է և որով Նա հավաստիացրեց բոլորին՝ Նրան մեռելներից հարություն տալով» (Գործք Առաքելոց 17․30-31):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբե՛ք չկարծես, թե քանի որ Աստված սիրում է բոլորին, ուրեմն բոլորն էլ փրկվելու են՝ անկախ նրանից՝ կապաշխարե՞ն, թե՞ ոչ։ Եվ նաև չընկնես մյուս ծայրահեղության մեջ՝ կարծելով, թե քո սայթաքումները փակում են Հայր Աստծու գութն ու ողորմությունը քո հանդեպ։ Աստված գիտի մեր տկարությունները, բայց Նրա սերը չի նվազում, և Նա սպասում է մեր ապաշխարությանն ու վերադարձին։ 

«Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած Իրենից վախեցողների հանդեպ։ Որովհետև Նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103․13-14):

Մեղքի գիտակցության ժամանակ պետք է չհեռանալ Աստծուց, այլ անկեղծորեն խոստովանել այն, ապաշխարել և Աստծուց ընդունած ներման շնորհիվ վերականգնել մեր Տիրոջ հետ մտերմությունը։ Մի՛ լսիր չարի ուղարկած մտքերին, թե Հայրը երես է թեքել քեզնից, ու դու ոչ մի արժանիք չունես ապաշխարությամբ կրկին Նրա մոտ վերադառնալու։ Փոխարենը ճանաչի՛ր Տեր Աստծու անպայմանական սերը և լսի՛ր, թե ի՛նչ է ասում Աստվածաշունչը։ 

«Եվ սթափվելով՝ ասաց. "Քանի՜ վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ. ինձ քո վարձկաններից մե՛կն արա"։ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան» (Ղուկաս 15․17-20):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես