• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 17 հկտ 2026 թ.

Տեր Հիսուսն Իրեն ցածրացրեց, իսկ Աստված Նրան բարձրացրեց

Հրապարակման ամսաթիվ 17 հկտ 2026 թ.

Այսօր ուզում եմ ողջ փառքը տալ Աստծուն այն բանի համար, ինչ Նա անում է քեզ համար և ինձ համար:

Սիրելի՛ Ընկեր, այն, ինչ արել է Աստված, պարզապես անհավատալի է: Բայց այսօր ես հրավիրում եմ քեզ կարդալու այս հիասքանչ աստվածաշնչյան հատվածը և խորհելու դրա շուրջ։ Այն գրված է Փիլիպպեցիս 2.5-11 հատվածում, և առաջարկում եմ այնպիսի վայելքով ընթերցել այն, որ թույլ տանք Աստծու Խոսքին, որ այն հագեցնի մեր հոգին:«Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար»։

Սա մի զորավոր նկարագրություն է մեր Տեր Հիսուսի խոնարհ բնավորության և այն սիրո մասին, որը Նա ցուցաբերեց մեր հանդեպ՝ մեզ փրկելու համար

հրաժարվելով երկնային փառքից։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այս հատվածի ամեն մի միտքը անսահման սեր է իր մեջ պարունակում։ Ամեն մի տողը խոսում է Քրիստոսի խոնարհության և այդ խոնարհության շարժառիթ հանդիսացող սիրո մասին։ Ամեն մի խոսքը Աստծու սիրո խոստովանությունն է մեզ։ Արդյոք այս անպատմելի սերը մեզ կմղի՞ նույն սիրով մյուսներին սիրելուն։

Շնորհակալությո՛ւն, մեր թանկագին ու աննման Տեր Հիսո՛ւս:

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես