• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 14 հկտ 2026 թ.

Խոնարհ եղի՛ր, այո՛, բայց ինչպե՞ս

Հրապարակման ամսաթիվ 14 հկտ 2026 թ.

Խոնարհության մասին խոսելիս, սովորաբար, մենք մտաբերում ենք այնպիսի մարդկանց, որոնք մեծ գործեր են գործել՝ լինելով մյուսների ուշադրության կենտրոնից դուրս: Կամ կարող ենք մտաբերել մի կնոջ, որը ժամեր շարունակ աշխատում է՝ կատարելով բարդ աշխատանք, սակայն առանց բողոքելու, հոգնածության նշաններ ցույց տալու կամ գովասանքի ակնկալիքի:

Սիրելի՛ Ընկեր, այսպիսով, երբ մտածում ենք խոնարհության մասին, հազվադեպ ենք երեխա պատկերացնում: Բայց Տեր Հիսուսը հենց երեխայի համեմատությամբ ներկայացրեց իրական խոնարհությունը․ «Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա՛ է ավելի մեծը երկնքի արքայության մեջ» (Մատթեոս 18․4)։

Զարմանահրաշ մի բան է զմայլվել նրանով, թե ինչպես է Աստծու իմաստությունը գերազանցում մեր սեփականին։ Մեր Հայրը սովորեցնում է, որ իրական խոնարհությունը միշտ չէ, որ դրսևորվում է արտաքինից: Բավականին հաճախ այն կարող է դրսևորվել երեխայի մեջ…

Մի իմաստուն մարդ ասել է հետևյալը․ «Խոնարհ լինել նշանակում է ընդունել, որ ցանկացած մեկը կարող է մեզ սովորեցնել այն, ինչը մենք չգիտենք»: Պատրա՞ստ ենք արդյոք թույլ տալու, որ երեխաները մեզ սովորեցնեն խոնարհ լինելու արվեստը։ Տեր Հիսուսը մեզ սովորեցնում է, որ եթե ուզում ենք մեծ լինել Աստծո Արքայության մեջ, ապա պետք է խոնարհվենք երեխաների նման:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ե՛կ թույլ տանք, որ Աստված փոխակերպի մեզ, որպեսզի նմանվենք այս փոքրիկ երեխաներին՝ լինենք պարզ, ուրախ, նրբազգաց և սրտով խոնարհ:

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․

«Հա՛յր, շնորհակալ եմ ինձ կյանք պարգևելու համար: Շնորհակալություն մեզ փրկելու և Քո զավակները դարձնելու համար: Խնդրում եմ՝ օգնիր ինձ ամեն օր խոնարհության մեջ աճելու հարցում: Խնդրում եմ՝ ինձ Տեր Հիսուսի պես հեզ և սրտով խոնարհ դարձրո՛ւ: Օգնի՛ր ինձ գործել և խոսել այնպես, ինչպես Դու ես ակնկալում, որպեսզի իմ կյանքը փառք բերի Քո անվանը: Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամեն»:

Երբե՛ք չմոռանաս, որ Աստծու Արքայության մեջ մեծ լինելը ենթադրում է փոքր երեխայի պես խոնարհ լինելու իրողություն այս երկրային կյանքում։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես