• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 7 հկտ 2026 թ.

Սիրի՛ր Տեր Հիսուսին և պահի՛ր Նրա խոսքը

Հրապարակման ամսաթիվ 7 հկտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է» անվանումը։ Այս ուղերձի մեջ խոսելու ենք Սուրբ Հոգու հետ մտերմության կարևորագույն գործոններից մեկի մասին, որը սիրուց բխած հնազանդությունն է։ 

Սիրելի՛ Ընկեր, որքա՜ն բան կարող է փոխվել մարդկանց և Աստծու հետ մեր հարաբերությունների մեջ, եթե մենք հասկանանք ու կիրառենք մտերմության տանող այս կարևորագույն գործոնը։ Եվ խոսքը միայն հնազանդությունը չէ։ Իհարկե, անհնազանդությունն Աստծու պատվիրաններին կործանում է ցանկացած հարաբերություն և պատնեշ կառուցում մեր և մեր երկնային Հոր միջև։ 

«Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի» (Եսայիա 59․1-2):

Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ Իրեն սիրելը կապված է Իր պատվիրանները պահելու հետ։ Ցանկացած հարաբերություն կառուցվում է կա՛մ շահի, կա՛մ սիրո վրա։ 

Աշխարհի սկզբունքները համատարած կերպով առաջ են մղում շահի վրա հիմնված հարաբերությունների կառուցումը։ Թե՛ ամուսնության մեջ, թե՛ գործնական հարաբերություններում, թե՛ երկրների միջև քաղաքական հարաբերությունների առումով․․․, ամենուր հարաբերությունների հաստատման ու սերտացման մղիչ ուժը շահն է։ Իսկ շահի բացակայությունը կամ դրա ուղղության փոփոխությունը հանգեցնում է հարաբերությունների խզման։ 

Ապաշխարությունը խորությամբ չվերապրած մարդիկ կարող են նույն մոտեցումն Աստծու հետ ունենալ։ Նրանք եկեղեցի են գալիս կամ հավատքի կյանքով փորձում ապրել, քանի որ շահ ունեն Աստծուց։ Այնինչ, Տերը ակնկալում է սիրո հարաբերություն։ 

«Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվիրանները։ Եվ Ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև Նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև Նա ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Ով ունի Իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է Ինձ սիրում. ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից, Ես էլ պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ նրան»․․․ «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ» (Հովհաննես 14․15-17,21,23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, hնազանդությունը պարզապես պարտականություն չէ. այն մեր սիրո գործնական արտահայտությունն է։ Երբ մենք սիրում ենք Տեր Հիսուսին և այդ սիրուց մղված պահում Նրա պատվիրանները, Սուրբ Հոգին սկսում է ազատորեն գործել մեր մեջ։ 

Տեր Հիսուսը վերը բերված հատվածում Սուրբ Հոգուն ճշմարտության Հոգի է կոչում։ Երբ մեր կյանքում կա ստություն, մեղք կամ շահի վրա կառուցված հարաբերություն, Սուրբ Հոգին տրտմում է։ Մենք ասես ճնշում ենք Նրան մեր մեջ և ավելի առաջ մղում մարմնավոր բնույթը։ Նման մոտեցումը տանում է Սուրբ Հոգու հետ մտերմության կորստի։ Իսկ հակառակը՝ Տեր Հիսուսին սիրելն ու այդ սիրուց (և ոչ թե շահից)  բխած հնազանդությունը խորացնում է մեր մտերմությունը Աստծու Սուրբ Հոգու հետ։ Սուրբ Հոգու հետ մտերմության բանալին սիրուց բխող հնազանդությունն է։

Իսկ դու սիրո՞ւմ ես Տեր Հիսուսին այնպես, ինչպես Նա է ակնկալում՝ սիրուց բխած հնազանդությամբ։ Դու փափագո՞ւմ ես խորացնել քո մտերմությունը Սուրբ Հոգու հետ։ Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է։ Նա սպասում է, որ քո ապաշխարությամբ քանդես մեղքի ու անիրավության ցանկացած պատնեշ ու ավելի խորն ու մտերիմ հարաբերություն ունենաս Իր հետ․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես