• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 6 հկտ 2026 թ.

Մոտեցի՛ր Աստծուն աղոթքի շնորհիվ

Հրապարակման ամսաթիվ 6 հկտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է» անվանումը։ Աղոթքը այն դուռն է, որը մեզ համար բացում է դեպի Տեր Աստծու հետ մտերմությունը տանող ուղին։ Սուրբ Հոգու հետ մտերմությունը խորանում է կանոնավոր աղոթքի շնորհիվ։ 

Սիրելի՛ Ընկեր, աղոթքը Աստծու հետ կենդանի հարաբերության մի մասն է կազմում։ Աղոթքի շնորհիվ մենք հաղորդակցվում ենք Սուրբ Հոգու հետ։ Ավելին՝ երբ մենք Քրիստոսին մեր կյանքերում ընդունում ենք որպես Տեր ու Փրկիչ․․․, երբ մեջքով ենք կանգնում աշխարհի պիղծ ապրելակերպին ու հակաաստվածաշնչյան սկզբունքներին ու շրջվում ենք դեպի Աստվածաշնչի սկզբունքներն ու Տեր Հիսուսի ուսուցումներին հնազանդ կյանք ապրելը, ապա մեր մեջ բնակվող Աստծու Սուրբ Հոգին մեզ օգնում է մեր աղոթքների ժամանակ։ 

«Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Եվ սրտերը քննողը գիտի, թե Հոգին ի՛նչ է խորհում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սրբերի համար» (Հռոմեացիս 8․26-27):

Աղոթքը հնարավորություն է մոտենալու Աստծու գահին։ Աղոթքի ժամանակ ամենակարևոր բանը Սուրբ Հոգու ուղղորդումը զգալն է։ Աստվածաշունչը հստակ է՝ երբ մենք չգիտենք, թե ինչպես աղոթենք, Հոգին օգնում է մեզ և աղոթքի մտքեր, խոսքեր ու իմաստություն է մեզ փոխանցում։ 

Երբ մոտենում ենք մեր երկնային Հորը և աղոթում Սուրբ Հոգով, դրանով սովորում ենք մեր հոգսերն ու ցանկությունները բերել Նրա առաջ։ Աստված Իր Սուրբ Հոգին որպես Պարգև է մեզ շնորհել։ Սուրբ Հոգով աղոթքը ո՛չ միայն մեր հոգսերն ու իրական կարիքները Աստծու առջև բերելու հրաշալի միջոց է, այլև, ըստ Աստվածաշնչի, Հոգով աղոթքը մեզ օգնում է, որ մեր կյանքում զորանա հավատքն ու ամրանա Տեր Աստծու և Նրա Խոսքի հանդեպ մեր վստահությունը։ 

«Բայց դուք, սիրելինե՛ր, ձեր անձերը ձեր սուրբ հավատի վրա՛ կառուցեք՝ Սուրբ Հոգով աղոթելով» (Հուդա 1․20):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ ինչպիսի՞ն է քո՛ աղոթքի կյանքը։ Դու փափագո՞ւմ ես Տեր Աստծուն ուղղված աղոթքի համար պարբերաբար ու ամեն օր ժամանակ հատկացնելուն։ Դու ձգտում ես Աստծու հանդեպ քո սերն ու երախտագիտությունը արտահայտել՝ Նրա համար առանձին ժամանակ հատկացնելով։ Եթե ոչ, ապա մի պահ կանգ առ․․․ Քո գործերի ու ամենօրյա վազքի մեջ դու շատ ավելին կհասցնես, եթե աղոթքի համար ժամանակ գտնես քեզ կյանք ու ժամանակ պարգևած Աստծու համար։ Սուրբ Հոգու հետ մտերմությունը հե՛նց քեզ համար է։ Նա փափագում է քեզ հետ մտերիմ հարաբերության։ Աղոթքը այն դուռն է, որը մեզ համար բացում է դեպի Տեր Աստծու հետ մտերմությունը տանող ուղին։ Սուրբ Հոգու հետ մտերմությունը խորանում է կանոնավոր աղոթքի շնորհիվ։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես