• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 12 սպտ 2026 թ.

Մեռա՞ծ, թե՞ կենդանի հավատք

Հրապարակման ամսաթիվ 12 սպտ 2026 թ.

Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Ի՞նչ է լինում մահից հետո» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ ուսումնասիրեցինք աստվածաշնչյան այն անխախտ սկզբունքը, որ փրկությունը միայն հավատքով է, գործերից չէ և հնարավոր չէ որևէ այլ կերպով այն վաստակել։ Միայն Աստծու Խոսքի՝ Տեր Հիսուսի ուսուցումների ու կատարած փրկչարար գործի հանդեպ հավատքն է, որ մարդու կյանքում բացում է Տեր Աստծու փրկության պարգևն ընդունելու հնարավորությունը։ 

Սիրելի՛ Ընկեր, Աստված այնքա՜ն է սիրում մարդուն, որ նաև զգուշացնում է կեղծ հավատք ունենալու կործանարար վտանգների մասին։ Այսինքն՝ Աստված գիտի, որ կան մեծ թվով մարդիկ, որոնց թվում է, թե իրենք հավատք ունեն և փրկված են, սակայն այդ հավատքը նրանց չի կարող փրկել, քանի որ այն մեռած հավատք է։ Եվ քանի որ Աստված սիրում է մարդուն և չի ուզում որևէ մեկի կործանումն ու հավիտենական տանջանքի վայրում հայտնվելը, Նա Իր Խոսքում հստակ զգուշացումներ է փոխանցում կեղծ հավատքի մասին և ցույց տալիս կենդանի ու իրական հավատքին բնորոշ հատկանիշները։ 

«Բայց գուցե մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։ Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում. դևերն էլ են հավատում և սարսափում են։ Բայց ուզո՞ւմ ես իմանալ, ո՛վ փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անիմաստ է։ Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացավ՝ իր որդի Իսահակին զոհասեղանի վրա հանելով։ Տեսնո՞ւմ ես, որ հավատը նրա գործերին գործակից եղավ, և այդ գործերով հավատը կատարյալ դարձավ։ Եվ կատարվեց Գրքի խոսքը, որ ասում է. «Եվ Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրան արդարություն համարվեց», ու Աստծու բարեկամ կոչվեց։ Արդ տեսնո՞ւմ եք, որ մարդ գործերով է արդարանում և ոչ միայն հավատով։ Նույնպես էլ Ռախաբ պոռնիկը գործերով չարդարացա՞վ, երբ լրտեսներին իր մոտ առավ և ուրիշ ճանապարհով արձակեց։ Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած» (Հակոբոս 2:18-26):

Իրականում մարդու փոխված կյանքը, վարքագիծը և հավատքից բխող գործերն են, որ խոսում են մարդու հավատքի կենդանի լինելու մասին։ «Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած»։ Կենդանի մարմինը իր շարժվելով ու գործելով է ապացուցում իր կենդանի լինելը։ Իսկ եթե մարմինը չի շարժվում, չի արձագանքում և չի գործում, ապա այն մեռած է։ Նույնը ճշմարիտ է հավատքի պարագայում։ 

Տեր Աստծու պատվիրաններին ու հրահանգներին հնազանդ հավատքն է, որ կենդանի է համարվում Աստծու աչքերում և ունակ է մարդուն դեպի փրկություն առաջնորդելու։ Մեռած հավատքն անկարող է մարդուն փրկել։ Մեռած հավատքը միայն խոսքերի մակարդակում է դրսևորվում և չի անցնում փոխված կյանքի ու Աստծու կամքին հնազանդության որոշումների մակարդակին։ Այս հավատքն անկարող է մարդուն փրկություն բերելու։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մարդը երբե՛ք չի կարող սեփական գործերով արդարանալ, սակայն առանց գործերի հավատքը մեռած է։ Այստեղ կարևոր է շեշտել, որ մենք արդարանում ենք հավատքի շնորհիվ, իսկ գործերը կենդանի հավատքի ապացույցն են։ Մեռած հավատքը փրկարար հավատքի բացակայությունն է։ 

«Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Եսային լավ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով. "Այս ժողովուրդն Ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրա սիրտն Ինձանից շատ հեռու է։ Զուր են պաշտում Ինձ, քանի որ ուսուցանում են պատվիրաններ, որոնք մարդիկ են հորինել"։ Աստծու պատվիրանները թողած՝ մարդկանց ավանդույթներն եք պահում» (Մարկոս 7.6-8):

Տեր Հիսուսը օգնում է մեզ, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք քննել մեր հավատքի կենդանի կամ մեռած լինելը։ Խոսքերի մակարդակում հավատք ունենալը բավարար չէ։ Անգամ բավարար չէ կրոնական ծեսերի կամ հայրերի ավանդույթների ու տվյալ մշակույթի մեջ ընդունված կանոնների հարցում հնազանդ լինելը։ Իրական ու կենդանի հավատքին բնորոշ առանձնահատկությունը Աստվածաշնչում գրված Աստծու պատվիրանների հանդեպ հնազանդության փափագն ու մոտեցումն է։ 

Աստվածաշունչը այս փափագն ունեցող մարդկանց անվանում է աստվածավախ մարդիկ։ Աստվածավախությունը ոչ թե վախ է կամ սարսափ Աստծուց, այլ խորը հարգանք, ակնածանք և սեր Տեր Աստծու հանդեպ, որը մղում է մարդուն հնազանդվելու Նրա պատվիրաններին, հեռու մնալու չարից և ապրելու սրբության կյանքով։ Ահա այսպիսի հավատք ունեցողներն են, որ արժանանալու են հավիտենական կյանքի պարգևին։ Իսկ մեռած հավատքը կեղծ պատրանքներ է ստեղծում մարդու փրկության հարցում և հասցնելու է նրան անխուսափելի ու հավիտենական արհավիրքի։ 

Աստված սիրում է մարդկանց և Իր Խոսքի մեջ հստակ զգուշացնում մեռած հավատքի կործանարար հետևանքների մասին։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես