• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 11 սպտ 2026 թ.

Արդարացումը՝ միայն հավատքի շնորհիվ

Հրապարակման ամսաթիվ 11 սպտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ի՞նչ է լինում մահից հետո» անվանումը։ Մեր նախորդ ուղերձների մեջ արդեն իսկ մանրամասնորեն ծանոթացել ենք մահից հետո մարդուն սպասվող իրողության մասին Տեր Հիսուսի ուսուցումներին։ Մենք տեսանք, որ Տերը սովորեցնում էր երկու տարբեր իրողությունների՝ դրախտի և դժոխքի մասին։ Տեսանք, որ դրանք ներկա իրողություններ են և չկա որևէ այլ միջանկյալ վիճակ։ Նաև ծանոթացանք Տեր Հիսուսի զգուշացմանը, որ մարդու հավիտենական ճակատագիրը որոշվում է իր երկրային կյանքի ընթացքում նրա ապաշխարությամբ կամ ապաշխարության հնարավորությունը մինչև վերջ մերժելու որոշմամբ։ 

Սիրելի՛ Ընկեր, այս բոլոր ուսուցումները Տեր Հիսուսից ընդունելուց հետո շատ կարևոր է, որպեսզի մենք հստակ պատկերացում ունենանք այն մասին, թե ինչպե՛ս է մարդն ընդունում փրկությունը՝ ինչպե՞ս է արդարանում և դառնում Աստծու մեծ Ընտանիքի՝ Տիեզերական Եկեղեցու մի մասնիկը։ Այս կարևորագույն հարցի պատասխանն Աստվածաշնչում նույնպես միանշանակ է և շատ հստակ։ 

Փրկությունն անհնարին է վաստակել։ Փրկությանն անհնարին է արժանանալ սեփական առաքինությունների, բարեգործությունների, բարի ու խոնարհ բնավորության կամ անձնազոհ ծառայությունների շնորհիվ։ Այս բոլորը լավ բաներ են և կարևոր են մարդու կյանքում։ Սակայն դրանք հիմք չեն կարող լինել արդարանալու և Տեր Հիսուսի բերած փրկությունն ընդունելու համար։ 

«Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա» (Եփեսացիներին 2․8-9):

Փրկությունն Աստծու պարգևն է յուրաքանչյուր մարդու համար, ով կհավատա Տեր Հիսուսի խոսքերին, ուսուցումներին ու կատարած գործին։ «Շնորհով եք փրկվել հավատի միջոցով․․․»։ Հավատն է փրկության միջոցը։ Հավատն է մարդու կյանքում Տեր Աստծու առաջարկած փրկության դուռը բացողը։ Հավատն է, որ տարբերակում է մարդկանց և բաժանում նրանց արդարացածների և դատապարտություն ընդունողների երկու խմբերի, որոնց մասին ուսուցանում էր Տերը։ 

«Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով» (Հռոմեացիս 5․1-2):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մարդիկ ծնվում են մեղավոր և ինքնուրույն արդարանալու հնարավորություն չունեն։ Արդարացումը տրվում է շնորհքով, Տեր Հիսուս Քրիստոսի՝ խաչի վրա կատարած քավչարար զոհին և Նրա ուսուցումներին հավատալով։ Նոր Կտակարանում շատ անգամ է բերվում հավատքով արդարանալու Աբրահամի օրինակը։ Ահա թե ինչ է Աբրահամի հավատքի մասին մեզ սովորեցնում Աստծու Խոսքը։ 

«Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։ Եվ իր մտքում համոզված էր, որ Նա, Ով խոստացավ, կարող է և կատարել։ Դրա համար էլ նրան արդարություն համարվեց։ Բայց ոչ միայն նրա համար գրվեց, որ նրան արդարություն է համարվել, այլև մեզ համար, որ մեզ էլ է համարվելու, որ հավատում ենք Նրան, Ով մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար» (Հռոմեացիներին 4:20-25):

Աստվածաշունչը գրվել է, որպեսզի մենք հավատանք Աստծու Խոսքի փոխանցած ճշմարտություններին, այդ հավատքի շնորհիվ ընդունենք ներման ու արդարացման Տեր Աստծու փրկարար շնորհը և ազատվենք խավարի իշխանության ստրկությունից ու ընդունենք հավիտենական կյանքի անգին պարգևը։ Ահա թե ինչ է ասում այս մասին Հովհաննես առաքյալը։ 

«Հիսուսն Իր աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։ Բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու Նրա անունով հավիտենական կյանք ունենաք» (Հովհաննես 20․30-31):

Մարդն անկարող է սեփական գործերով արդարանալ։ Ներման և արդարացման պարգևը միայն Տեր Հիսուսի խոսքերին ու Նրա փրկարար գործին սրտանց հավատացողների համար է։ Իսկ դու հավատո՞ւմ ես․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես