• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 28 օգս 2026 թ.

Արդարություն և սկզբունքայնություն

Հրապարակման ամսաթիվ 28 օգս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Կերտի՛ր քո մեջ քրիստոսանման բնավորություն» անվանումը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է լինել արդար և հավատարիմ ու հաստատուն Աստծու պատվիրանների մեջ։ Արդարությունը չի հանդուրժում կեղծիք ու կեղծավորություն։ Այն պահանջում է մաքուր խիղճ և ուղիղ ճանապարհ։

Սիրելի՛ Ընկեր, քրիստոսանման բնավության կերտման մեր ուսումնասիրության մեջ կարևոր որակներ են արդարությունն ու սկզբունքայնությունը։ Հավատքը պետք է ամուր ու հաստատուն լինի։ Հավատքի ու սրբության հարցում փոխզիջումները, բացառություններն ու սխալ պահվածքի արդարացումները խոսում են սկզբունքայնության բացակայության մասին։ 

Տեր Հիսուսը բացատրում է Իր արդարության հիմքը։ Եթե մենք էլ փափագ ունենք Նրան նմանվելու և արդարության կյանքով ապրելու, ապա պետք է մի կողմ դնենք արդարության մասին մեր պատկերացումներն ու սովորենք Նրանից իրական արդարության սկզբունքները։ 

«Ես Ինքս Ինձնից ոչինչ չեմ կարող անել. ինչպես լսում եմ, այնպես էլ դատում եմ, և Իմ դատաստանն արդար է, որովհետև Ես Իմ կամքը չեմ կատարում, այլ Ինձ ուղարկողի կամքը» (Հովհաննես 5․30):

«Ինքն իրենից խոսողն իր փառքն է փնտրում, սակայն ով իրեն ուղարկողի փառքն է փնտրում, նա ճշմարիտ է, և նրա մեջ կեղծ բան չկա» (Հովհաննես 7.18):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը մեզ է փոխանցում արդարության կյանքի սկզբունքները։ Արդարության կյանքով ապրող մարդը իր կամքից վեր է դասում Աստծու կամքը։ Արդարության կյանքով ապրող մարդը Աստծու փառքն է փնտրում, այլ ոչ թե իր սեփականը։ Արդարության կյանքով ապրող մարդը իր շահն ու բարեկեցությունը ստորադասում է Աստծու Արքայության շահին և պատրաստ է հանուն Աստծու գործի առաջընթացի զոհելու սեփական բարեկեցությունը։ 

Արդար մարդու քայլերն ուղղորդվում են Տիրոջից, և նրա սիրտը երբե՛ք չի սասանվում ու չի հեռանում Տիրոջ կամքին սկզբունքային նվիրումից։ Արդար մարդու սրբության հարցում չի կարող որևէ փոխզիջում կամ բացառություն լինել։ Սկզբունքայնության հարցում մեր օրինակը Տեր Հիսուսն է։ Նա էր սովորեցնում, որ մենք չենք կարող փրկվել, եթե մեր արդարությունը դպիրների ու փարիսեցիների արդարությունից առավել չլինի։ 

«Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթեոս 5․20):

Փարիսեցիների ու դպիրների արդարությունը մարդկանց առաջ ունեցած աստվածապաշտության համբավն էր։ Նրանք Աստծու փառքը չէին որոնում, այլ մարդկանց փառքը՝ մարդկանց կարծիքն ու նրանց մոտ ունեցած համբավը։ Նրանք միայն արտաքինից էին աստվածապաշտ երևում, սակայն Աստված տեսնում էր նրանց գաղտնի կյանքն ու մեղքի ցանկությամբ ապականված էությունը։ 

Մյուս կողմից՝ Տեր Հիսուսը սովորեցնում էր Իր հավատարիմ աշակերտներին Տեր Աստծու հայրության տակ մտնելու և Նրա հոգատար խնամքի ու պաշտպանության տակ լինելու սկզբունքը։ 

«Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծու արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6․31-33):

Իսկ դու աղոթո՞ւմ ես Տեր Հիսուսի արդարությունը քո կյանքում ընդունելու և Նրա ակնկալած արդարության սկզբունքներով ապրելու իմաստության ու զորության համար։ Դու աղոթո՞ւմ ես, որ ցանկացած իրավիճակում մնաս սկզբունքային և Տեր Աստծու կամքին հնազանդվելը վեր դասես քո բոլոր ցանկություններից և ամեն տեսակ մարդկային շահից։ Դու աղոթո՞ւմ ես, որ քո կյանքում կերտվի Տեր Հիսուսի բնավորության նմանությամբ բնավորություն․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես