• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 27 օգս 2026 թ.

Սեր և ողորմածություն

Հրապարակման ամսաթիվ 27 օգս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Կերտի՛ր քո մեջ քրիստոսանման բնավորություն» անվանումը։ Սերը բոլոր պատվիրանների գագաթնակետն է։ Աստված Ինքը Սեր է, և ով սիրում է, Աստծու մեջ է բնակվում։ Ողորմածությունը սերն է գործնական դրսևորմամբ՝ ուղղված կարիքավորին, տառապողին և անպաշտպանին։ 

Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը սիրո և ողորմածության մարմնավորումն է։ Նրա սերը դեպի Իրեն էր ձգում մարդկանց։ Նրա ողորմածությունը ոտքի էր կանգնեցնում ընկածներին, հույս էր տալիս անհույսներին և ազատություն պարգևում մեղքի կապանքների մեջ բռնված ու սատանայից գերված մարդկանց։ 

«Գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր. թե ինչպե՛ս Աստված Նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ. որը շրջում էր՝ բարիք գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված Նրա հետ էր» (Գործք Առաքելոց 10․38):

Իսկ ինչպե՞ս ենք մե՛նք վերաբերվում մեր շրջապատի մարդկանց։ Արդյոք որոնո՞ւմ ենք մարդկանց, որոնք մեր օգնության կարիքն ունեն։ Արդյոք փնտրո՞ւմ ենք բարիք անելու առիթներ։ Տեր շրջում էր տարբեր քաղաքներով ու գյուղերով։ Նա չէր սպասում, որ կարիքի մեջ լինողները գային Իր մոտ, թեև նրանք գալիս էին։ Տերը ակտիվ կերպով փնտրում էր Իր օգնության կարիքն ունեցող մարդկանց։ 

Մարդկանց հանդեպ սերը Նրան մղում էր այդ ակտիվ որոնելու ընթացքին։ Իսկ մեր մեջ կա՞ կարիքի մեջ լինողների հանդեպ այդ սերը։ Կարելի է խոսել ու գրել սիրո մասին և անգամ երգեր ու բանաստեղծություններ ձոնել սիրո թեմային, սակայն իրական սերը պետք է խոսքից բացի ունենա նաև գործնական դրսևորումներ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ողորմածությունը սերն է գործնական դրսևորմամբ՝ ուղղված կարիքավորին, տառապողին և անպաշտպանին։ Արդյո՞ք Տեր Հիսուսը մեր օրինակն ու չափանիշն է սիրո և ողորմածության որակները մեր մեջ զարգացնելու և դրսևորելու առումով։ Արդյոք մենք աղոթո՞ւմ ենք սիրո և ողորմածության որակները մեր մեջ ունենալու և դրանց դրսևորման հնարավորություններ ունենալու համար։ 

«Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն» (Մատթեոս 5.7):

Իսկ ինչպե՞ս է հնարավոր ունենալ մարդկանց հանդեպ այդ սերը և լինել ողորմած։ Գիտե՞ս արդյոք, որ սերը մի տարօրինակ հատկություն ունի․ այն բազմապատկվում է բաժանելիս։ Սկսի՛ր քչից և քչի մեջ եղի՛ր հավատարիմ։ Բարի՛ք արա մարդկանց։ Տեր Հիսուսի նման փնտրի՛ր կարիքի մեջ լինող մարդկանց և քո հնարավորության ու քո պարգևների սահմաններում բարիք արա նրանց։ Սերը բազմապատկվում է, երբ այն տալիս ես ու բաժանում մարդկանց․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես