• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 26 օգս 2026 թ.

Աշխատասիրություն և կարգապահություն

Հրապարակման ամսաթիվ 26 օգս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Կերտի՛ր քո մեջ քրիստոսանման բնավորություն» անվանումը։ Այս շարքի մեր նախորդ երկու ուղերձների մեջ մենք անդրադարձանք Տեր Հիսուսի բնավորության կարևորագույն հոգևոր որակներին՝ հեզությանը, խոնարհությանը, ներողամտությանն ու խաղաղարար լինելուն։ Այսօրվա որակները կարող են առաջին հայացքից այնքան էլ հոգևոր չթվալ, սակայն, հավատացեք, դրանք պակաս կարևոր չեն հոգևոր կյանքի համար, քան վերը թվարկվածները։ 

Սիրելի՛ Ընկեր, աշխատասիրությունն ու կարգապահությունը Տեր Հիսուսի բնավորության այն գծերն են, առանց որոնց թե՛ Նա և թե՛ Աստծուն ծառայող որևէ մարդ անկարող է արդյունք ապահովել և կատարել մեր երկնային Հոր տված հանձնարարությունն ու իրականություն դարձնել մեզնից ունեցած Նրա ակնկալիքները։ 

Աշխատասիրությունն ու կարգապահությունը որակներ են, որոնց կարիքը ունեն Աստծուն սիրող շատ ու շատ մարդիկ։ Աստծուն շատ սիրելը և Նրան հավատալը, բնականաբար, շատ կարևոր են։ Առանց այդ հավատքի մարդը չի կարող փրկվել։ Սակայն փրկված մարդուն պետք է աշխատասիրություն և կարգապահություն, որպեսզի աճի Քրիստոսի մեջ և պտղաբեր կյանք ունենա հանուն Աստծու Արքայության և Քրիստոսի անվան մեծարման։ 

«Ծույլի անձը փափագում է և ոչինչ չունի, իսկ աշխատասերների հոգին կհագենա» (Առակաց 13․4):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը լի է աշխատասիրության որակը քո մեջ զարգացնելու հորդորներով և ծուլության կործանարար ազդեցության մասին զգուշացումներով։ Աշխատանքը Աստծու կողմից մարդուն տրված սուրբ կոչում է՝ ստեղծագործելու, պահպանելու և բազմապատկելու այն ամենը, ինչ Նա պարգևել է մեզ։ 

Տեր Հիսուսը գիտեր, թե երբ պետք է արթնանա և աղոթքի մեջ առանձնանա Իր երկնային Հոր հետ։ Նա գիտեր որևէ տեղ գնալու ճիշտ ժամանակը։ Հստակ կարգադրություններ էր տալիս աշակերտներին և ամեն բան Իր կյանքում անում էր կարգապահության և աշխատասիրության տեսանկյունից։ 

Նա երբե՛ք ծուլության նշաններ և անգամ ակնարկ չի փոխանցել մեզ։ Արդյոք մենք Նրան այնքա՜ն ենք սիրում, որ պատրաստ ենք նաև այս հարցում նմանվելու մեր Տիրոջը։ 

Ծուլությունը հիմնականում արտահայտվում է կարևոր ինչ-որ բան անելու ցանկության բացակայությամբ։ Մարդը չի ուզում անի այն, ինչը գիտի, որ կարևոր է և պետք է անի։ Սա ծուլությունն է։ Անկարգապահությունը շատ նման է ծուլությանը։ Սակայն այն արտահայտվում է ո՛չ թե տվյալ կարևոր բանն անելու, այլ ճիշտ ժամանակին այն անելու ցանկության բացակայությամբ։ Կարևոր է նշել, որ ծույլ ու անկարգապահ մարդիկ միշտ ունենք իրենց արդարացումներն ու հիմնավորումները։ 

«Ծույլն ասում է. «Դրսում առյուծ կա. հրապարակում ինձ կսպանեն» (Առակաց 22.13):

Աշխատանքը պարգև է Աստծուց։ Այն մաքրում է միտքը, կոփում մարմինը և զարդարում հոգին։ Սովորե՛նք Տեր Հիսուսից աշխատասիրություն ու կարգապահություն և աղոթե՛նք, որ մեր առօրյա կյանքում անգամ փոքր թվացող բաների մեջ լինենք հավատարիմ, կարգապահ և աշխատասեր։ 

«Հիրավի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի։ Որովհետև ձեզանից ոմանց մասին լսում ենք, որ անկարգությամբ են վարվում, չեն աշխատում, այլ պարապ ման են գալիս։ Այդպիսիներին պատվիրում ենք և խնդրում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն ու իրենց հացն ուտեն» (Բ Թեսաղոնիկեցիս 3․10-12):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես