• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 25 օգս 2026 թ.

Ներողամտություն և խաղաղարար լինելը

Հրապարակման ամսաթիվ 25 օգս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Կերտի՛ր քո մեջ քրիստոսանման բնավորություն» անվանումը։ Ներողամտությունն ու խաղաղարար լինելը Տեր Հիսուսի էության անբաժան մասնիկներն են։ Եվ եթե մենք Նրանից սովորենք հեզություն ու խոնարհություն, ապա կձգտենք մեր մեջ զարգացնել նաև ներողամտության և խաղաղարար լինելու կարևորագույն որակները։ 

Սիրելի՛ Ընկեր, ընդհանրապես, բնավորության փոխակերպման մեր բարձրացրած թեման որևէ իմաստ չի ունենա, եթե նախ չխոսենք Տեր Հիսուսի հանդեպ հավատացյալ քրիստոնյայի սիրո ու հիացմունքի մասին։ 

Տեսե՞լ եք՝ ինչպես են դեռահասները կամ երիտասարդները ձգտում նմանվել այն երգիչներին կամ մարզիկներին, որոնցով հիացած են։ Նրանց պահվածքը, արտաքին տեսքը, սանրվածքը, քայլվածքը, հաղթանակը կամ հաջողությունը տոնելու կերպն ու բացականչությունը դառնում են նմանակման թիրախներ։ 

Իսկ մենք հիացա՞ծ ենք Տեր Հիսուսի ներողամտության և խաղաղարար լինելու որակներով։ Իսկ մենք ուզո՞ւմ ենք Նրան նմանվել նաև մեր փոխակերպված բնավորության այս կարևորագույն գծերի մեջ։ 

«Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։ Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է» (Կողոսացիս 3․12-14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քրիստոնեական սերը անհնար է առանց ներման։ Աստված մեզ ներեց Իր Միածին Որդու արյամբ, և մեզնից էլ պահանջում է ներել միմյանց։ Խաղաղարարները կոչվում են «Աստծո որդիներ» (տե՛ս Մատթեոս 5․9 խոսքը)։ Խաղաղարարը այն մարդն է, որը կոնֆլիկտի ժամանակ իր պահվածքով, խոսքով և զիջելու պատրաստակամությամբ ամեն բան անում է, որպեսզի վեճը կամ հակամարտությունը չթեժանա, այլ գնա դեպի մարում։ 

Իսկ ներելը և ներողամիտ լինելը դիմացինի գործած հանցանքը մոռանալը չէ, այլ՝ անցյալի վերքերին ապագան կործանելու իրավունքից զրկելը։ Երբ մենք ներողամիտ ենք և խաղաղարար, մեր մեջ սկսում է գործել Քրիստոսի Հոգին։ Չկա՛ ավելի մեծ երանություն, քան գիտակցելը, որ քո Տիրոջ Հոգին քո ներսում է և մղում է քեզ իրավիճակներին Նրա նման արձագանքելու։ Այս երանությունը փոխհատուցում է մեր կյանքի մնացած բոլոր խնդիրներն ու պակասությունները։ 

Իսկ դու աղոթո՞ւմ ես, որ Տեր Հիսուսի նման ներողամիտ դառնաս։ Իսկ դու աղոթո՞ւմ ես, որ լարված իրավիճակներում բարկության փոխարեն քաղցրության խոսքեր դուրս գան քո շուրթերից, որպեսզի Տերը քեզ էլ կոչի Աստծու զավակ։ Ե՛կ նվիրվենք մեր ներսում քրիստոսանման բնավորության կերտման ընթացքին և սովորե՛նք մեր Տիրոջից լինել ներողամիտ և խաղաղարար։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես