• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 15 օգս 2026 թ.

Ներումը անձն ուրանալու ճանապարհը ընտրելու որոշումն է

Հրապարակման ամսաթիվ 15 օգս 2026 թ.

Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Ինչպե՞ս դառնալ ներողամիտ քրիստոնյա» անվանումը։ Մենք խոսել ենք այն մասին, որ ներելը պարտքի հատուցման արդար պահանջից հրաժարվելն է՝ «դու պատռում ես տվյալ մարդու հանցանքների պարտամուրհակը» (որոշում ես կայացնում չպահանջել, որ նա պատժվի քո հանդեպ իր գործած հանցանքների համար)։

Սիրելի՛ Ընկեր, դա նշանակում է, որ ներելը զգացողություն չէ, այլ կամային որոշում։ Շատերն ասում են, թե դեռ իրենց սրտում չեն զգում, որ պատրաստ են ներելու։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ ներելը զգացողություն չէ, այլ կամային որոշում։

Տեր Հիսուսը մեզ լավագույն օրինակն է թողել ներման իրական դրսևորման առումով․ «Եվ երբ այն տեղը եկան, որ Գագաթ էր կոչվում, այնտեղ Նրան խաչեցին. և չարագործներին էլ. մեկին՝ աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը։ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղուկաս 23:33-34):

Տեր Հիսուսը աղոթում էր Իրեն խաչողների համար, որպեսզի Աստված նրանց չպատժի այդ մեծագույն մեղքի համար։ Տեր Հիսուսը մեզ օրինակ թողեց, որպեսզի հետևենք Նրա օրինակին, ինչպես դա արեց Նրա աշակերտներից Ստեփանոսը։

«Մինչ Ստեփանոսին քարկոծում էին, նա խոսքն ուղղեց Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, այդ մեղքը նրանց մի՛ վերագրիր»։ Եվ այս ասելով՝ մահացավ» (Գործք Առաքելոց 7.59-60):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ներելը հաճախ նշանակում է ընտրել անձն ուրանալու և Քրիստոսի նման խաչը վերցնելու ճանապարհը՝ չարչարվելու, տուժելու, զիջելու կամ հանուն խաղաղության և հանուն տվյալ մարդուն չարիքից ազատելու՝ հաշտության քայլեր ձեռնարկելու ուղին։

Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, Ես էլ կհատուցեմ»,- ասում է Տերը։ Բայց՝ «Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես»։ Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմեացիներին 12․17-21

Ներելը զգացողություն չէ, այլ կամային որոշում և պարտամուրհակը պատռելու քայլ, երբ ընտրում ես անձն ուրանալու ճանապարհը՝ զսպելով քո բարկությունն ու կրելով քո ցավը, և աղոթում ես, որ Աստված չպատժի քո հանդեպ հանցանք գործած անձին։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես