• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 օգս 2026 թ.

Ներումը և քո հավիտենական փրկությունը

Հրապարակման ամսաթիվ 12 օգս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս դառնալ ներողամիտ քրիստոնյա» անվանումը։ Այժմ, երբ այս շարքի մեր նախորդ ուղերձի մեջ միասին քննարկեցինք, թե ո՛րն է ներելու իրական իմաստը, ևս մեկ անգամ անդրադառնանք չներելու վտանգների մասին Տերունական աղոթքի մեջ Տեր Հիսուսի տված զգուշացմանը։ 

«Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6․12,14-15):

Սիրելի՛ Ընկեր, մարդը կարող է ներելու հարցում խնդիրներ ունենալ։ Այսօր ուզում եմ քաջալերել նման մարդկանց, որ չընկճվեն ու չընդունեն դատապարտության մտքեր։ Կարևորը ձգտումն է և Տեր Հիսուսի ուսուցումներին հնազանդվելու փափագը։ Երբ մենք հավատում ենք Տեր Հիսուսին ու նվիրվում Նրա աշակերտի կյանքով ապրելուն, մենք կանգնում ենք փոխակերպման ընթացքի վրա։ Եվ եթե այսօր քեզ մոտ դեռ չի ստացվում ներելը, ապա խորհուրդ եմ տալիս աղոթել և շարունակել սովորել Տեր Հիսուսի փոխանցած սկզբունքներից։ 

Ներել սովորելը մեծագույն կարևորություն ներկայացնող որակ է, որը մենք կարող ենք զարգացնել մեր առօրյա կյանքում։ Այստեղ նույնպես գործում է «քչի մեջ հավատարիմ» սկզբունքը։ Ներել սովորելը սկսվում է խանութի վաճառողուհու կոպիտ պատասխանից չնեղվելուց կամ անկարգապահ վարորդի վտանգավոր գործողությունից չբորբոքվելուց։ Ներել սովորելը սկսվում է ընտանիքից, հարևանների ու բարեկամների հետ հարաբերություններում և շատ աննշան ու փոքր բաների մեջ մեծահոգության դրսևորումներով։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, չներելը դրսևորվում է բարկությամբ ու վիճաբանության աղաղակներով, իսկ ներելը՝ քաղցրությամբ ու բարի խոսքերով։ Եթե մենք մեր առօրյա կյանքում փոքր բաների մեջ չսովորենք ներելու արվեստը, ապա մեծագույն դժվարության ենք բախվելու, եթե առաջանա մեզ իրական ու ծանրագույն ցավ պատճառած մարդկանց ներման կարիքը։ 

«Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց» (Եփեսացիս 4․30-32):

Այո՛, ներելը կապ ունի մարդու հավիտենական փրկության հետ։ Տեր Հիսուսն էր սովորեցնում, որ եթե մենք չներենք մարդկանց իրենց հանցանքները, մեր երկնավոր Հայրն էլ չի ների մեր հանցանքները։ Աղոթի՛ր և այսօր որոշում կայացրու, որ խնդրելու ես Տեր Աստծուն քեզ ներել սովորեցնել և դա սկսելու ես փոքր բաների մեջ գթած ու ներողամիտ լինելուց։ Այսօր ե՛կ մտորենք ու աղոթենք Աստվածաշնչի այս խոսքերի շուրջ․ «Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց»։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես