• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 29 հլս 2026 թ.

Ինչո՞ւ են մարդիկ ձախողվում այս կյանքում

Հրապարակման ամսաթիվ 29 հլս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես» անվանումը։ Այս շարքի մեր նախորդ ուղերձի մեջ խոսեցինք մեր կյանքի փոթորիկների ժամանակ Տեր Հիսուսի՝ մեզ ընդառաջ գալու մասին։ Նա ո՛չ միայն գալիս է մեր կյանքի փոթորիկները խաղաղեցնելու, այլև ի ցույց դնելու Իր գերբնական զորությունը և բացահայտելու Իր աստվածային իշխանությունը։ 

Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի՝ ջրերի վրայով քայլելու պատմության մեջ տեսնում ենք, որ Պետրոս առաքյալը Տեր Հիսուսի հրամանով դուրս է գալիս նավակի միջից և ինքն էլ սկսում է ջրերի վրա քայլելով՝ մոտենալ Տիրոջը։ Մեր նախորդ ուղերձը կրում էր «Դո՛ւրս արի կեղծ ապահովության քո նավակից անվանումը»։ Այո՛, Տեր Հիսուսը նախ ուզում է փոխել քո մտածելակերպը։ 

Պետրոս առաքյալի համար ջրերի վրայով քայլելը անհնարին մի բան էր։ Նա համոզված էր, որ մարդն անկարող է քայլել ջրերի վրայով։ Սակայն Տեր Հիսուսը փոխեց նրա մտածելակերպը՝ ճանաչեցնելով Իր անսահմանափակ իշխանությունն ու գերբնական զորությունը։ 

Իրականում, Աստված ուզում է փոխել իմ և քո մտածելակերպը։ Մեր կյանքի տարբեր իրավիճակների մեջ Նա մեզ սովորեցնում է վստահել Իրեն։ Արդյոք հնարավո՞ր է ապրել այս աշխարհում Քրիստոսի աշակերտի կյանքով։ Արդյոք հնարավո՞ր է ապրել՝ ընթանալով այս աշխարհի մեջ ընդունված սկզբունքներին հակառակ։ Արդյոք հնարավո՞ր է ապրել հավատացյալի կյանքով, երբ քո շրջապատում գրեթե բոլորը ապրում են այս աշխարհի չափանիշներով ու ապականված արժեհամակարգով։ 

Որոշ մարդկանց համար իրենց կյանքի մեղքերից ազատագրված ապրելը նույնքան անհնարին է թվում, որքան Պետրոս առաքյալին թվում էր ջրերի վրայով քայլելու հեռանկարը։ Սակայն Տեր Հիսուսը իշխանություն ունի իմ և քո կյանքում իրականություն դարձնելու անհնարինը։ Նա ուզում է խաղաղություն բերել մեր կյանքի բոլոր փոթորիկների մեջ։ Նա ուզում է, որպեսզի նախքան մեր կյանքի փոթորիկները խաղաղեցնելը մենք փոխենք մեր մտածելակերպը և կատարելապես վստահենք Նրա աստվածային իշխանությանը։ 

«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4․13):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, գիտե՞ս, թե ինչու են մարդիկ ձախողվում այս կյանքում։ Ամեն բան պարզից էլ պարզ է։ Դու չես կարող հասնել Գյումրի, եթե գնում ես դեպի Մեղրի տանող ճանապարհով։ Դու չես կարող հաջողվել այս կյանքում այնպես, որ սիրտդ լինի խաղաղության մեջ, եթե նախ քո կյանքի մեջ չես ընդունել Խաղաղության Իշխանի՝ Տեր Հիսուս Քրիստոսի իշխանությունը։ Դու չես կարող հաջողվել այս կյանքում, քանի դեռ չես փոխել քո մոտեցումը քեզ հաջողություն պարգևող Աստծու ու Նրա Խոսքի հանդեպ։ 

Մտածելակերպի փոփոխությունը Աստվածաշնչում կոչվում է ապաշխարություն։ Ապաշխարելը սեփական պատկերացումները մի կողմ դնելն է, որպեսզի քո միտքը նորոգվի և դու սկսես մտածել. «Այսուհետ ինչպե՞ս ապրեմ Տեր Աստծու կամքով և պաշտպանեմ Նրա Արքայության շահը»։

«Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմեացիս 12․2):

Աստված ուզում է, որ դու ապաշխարես և բացես քո կյանքի օրհնության ու հաջողության դռները։ Դու կարո՛ղ ես ապրել սրբության կյանքով։ Ընդամենը դո՛ւրս արի սխալ պատկերացումների քո նավակից․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես