• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 16 հլս 2026 թ.

Ընդունի՛ր Աստծու կամքի գիտությունը

Հրապարակման ամսաթիվ 16 հլս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ինչպե՞ս ապաշխարել և դառնալ հավատացյալ» անվանումը։ Քրիստոսի հավատարիմ աշակերտը լինելու հարցում շատ կարևոր է Աստծու կամքը հասկանալու ունակությունը։ Հավատարմությունը ուղղակիորեն կապված է Աստծու կամքի գիտության հետ։ Եթե մենք չգիտենք կամ գիտենք ու չենք հնազանդվում Աստծու կամքին, այլ մեր կամքը, մեր շահն ու հարմարավետությունը բարձր ենք դնում Աստծու կամքից, ապա ինչպե՞ս կարող ենք հավատարիմ աշակերտ կամ ընդհանրապես հավատացյալ քրիստոնյա կոչվել։ 

Սիրելի՛ Ընկեր, ապաշխարությունն ինքնին սկիզբ է առնում Աստծու կամքի գիտությունն ընդունելուց։ Ապաշխարության փափագ ունեցող մարդը պետք է հասկանա՝ ի՛նչ է Աստված ուզում իրենից: Դրա համար անհրաժեշտ է լցվել Նրա կամքի գիտությամբ, ճանաչել, թե ո՛ր ապրելակերպն է Նրան հաճելի և որն է Աստծու կամքին հակառակ ու Նրա բարկությունն առաջ բերող:

Ինչպե՞ս է մարդը լցվում Աստծու կամքի գիտությամբ։ Ինչպե՞ս է սովորում զանազանել Աստծու կամքին համահունչ որոշումները Աստծու կամքին հակառակ որոշումներից։ 

«Սրանք, որ ավելի ազնիվ էին, քան Թեսաղոնիկեում եղողները, խոսքն ամենայն հոժարությամբ ընդունեցին և ամեն օր քննում էին Սուրբ Գիրքը՝ տեսնելու, թե արդյոք դա այդպե՞ս է։ Արդ նրանցից շատերը հավատացին, ինչպես նաև թվով ոչ պակաս հույն երևելի կանայք ու տղամարդիկ» (Գործք Առաքելոց 17․11-12):

Աստծու կամքն ու հոգևոր ճշմարտությունները բացահայտելու միայն մեկ միջոց գոյություն ունի։ Աստծու Խոսքն ինքն է մեզ ուսուցանում, որ իրական հավատացյալները ամեն օր քննում էին Սուրբ Գիրքը, որպեսզի հաստատեն կամ հերքեն իրենց լսած հոգևոր ճշմարտությունները։ Եվ երբ տեսան, որ Պողոս առաքյալի խոսքերը համահունչ են Սուրբ Գրքին, շատերը հավատացին․․․

Աստվածաշունչն առասպել, երևակայական հորինվածք կամ մարդկային իմաստուն մտքի պտուղ չէ, այլ Աստծու Հոգով և Աստծու վերահսկողության ներքո գրված անսխալական ճշմարտությունների անգին գանձարան։ 

«Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի» (Բ Տիմոթեոսին 3․16-17):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր շատ են ուսուցումներն ու քարոզները, որոնք հիմնված են առասպելների, ավանդույթների, մարդկային երևակայության կամ մարդկանց զգացմունքների վրա ազդող հուզիչ թեմաների վրա: Հավատացյալը պետք է լսի միայն այնպիսի խոսք, որն ունի ամուր աստվածաշնչյան հիմք, և ունակ լինի ինքնուրույն ստուգելու իր լսածի՝ Սուրբ Գրքին համապատասխան լինելը:

«Դրա համար մենք էլ այն օրից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և աղաչելուց, որպեսզի լցվեք Նրա կամքի գիտությամբ, ամեն իմաստությամբ ու հոգևոր իմաստությամբ, որպեսզի դուք ընթանաք, ինչպես արժանի է Տիրոջը՝ ամեն բանում Նրան հաճելի լինելով, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և Աստծու գիտությամբ աճեք» (Կողոսացիս 1․9-10):

Հոգևոր աճի հիմքը ոչ թե զգացմունքային ապրումներն են կամ մտացածին հայտնությունները, այլ Աստծու գրավոր Խոսքի միջոցով Աստծու կամքի գիտության հաստատուն ճանաչողությունը:

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես