• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 5 հլս 2026 թ.

Աստված կամենում է, որ բոլորը փրկվեն

Հրապարակման ամսաթիվ 5 հլս 2026 թ.

Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Դասեր Մաղաքիայի մարգարեության չորրորդ գլխից» անվանումը և որը, հուսով եմ, օրհնություն էր քեզ համար։ Հույս ունեմ նաև, որ այս շարքը Աստծուն մոտենալու ու արդարության Արեգակի բերած լույսն ու բժշկությունն ընդունելու հարցում օգտակար կլինի քո հոգևոր ընթացքի մեջ։ Մեր վերջին ուղերձի մեջ ուզում եմ կենտրոնանանք մեր հանդեպ Տեր Աստծու սիրո ու մեզ ուղղված զգուշացման վրա, որը խոսում է Նրա հոգատարության մասին։ 

«Ահա Ես ձեզ կուղարկեմ Եղիա մարգարեին Տիրոջ մեծ և ահեղ օրվա գալուց առաջ։ Եվ նա հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, որ չլինի Ես գամ և երկիրը հարվածեմ անեծքով» (Մաղաքիա 4․5-6):

Սիրելի՛ Ընկեր, ինչի՞ մասին է խոսում այս կարևորագույն զգուշացումը։ Կան մարդիկ, որոնք երբեմն լսում են բառերը, սակայն չեն մտածում ասվածի իմաստի ու նպատակի շուրջ։ Այս հատվածում ևս, եթե մենք չկենտրոնանանք ասվածի նպատակի ու իմաստի վրա, կլսենք միայն «երկիրը հարվածեմ անեծքով» արտահայտությունը։ 

Սակայն Աստված ասում է, որ այնպես ապրենք․․․, այնպիսին լինի մեր փոխակերպումն ու ապաշխարությունը, որ «հանկարծ չլինի այնպես, որ Աստված գա և երկիրը հարվածի անեծքով»։

Այս զգուշացման նպատակը մարդկությանը սպասվող պատժից ազատելն է։ Աստված սեր է։ Սիրող Աստված այսօր էլ մեզ կանչում է ապաշխարության, քանի որ ապաշխարությունը մերժելու պատիժն ահավոր է լինելու։ 

«Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտեսելով, այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի։ Որովհետև Նա սահմանել է մի օր, երբ արդարությամբ պետք է դատի աշխարհն այն մարդու միջոցով, որին Նա ընտրել է և որով Նա հավաստիացրեց բոլորին՝ Նրան մեռելներից հարություն տալով» (Գործք Առաքելոց 17․30-31):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված կամենում է, որ բոլորը փրկվեն։ Նա բոլորին է պատվիրում ապաշխարել։ Նա Իր հավատարիմ ծառայողներին է ուղարկում մարդկանց զգուշացնելու և սխալ ու կործանարար ընթացքից դարձի բերելու համար։ Սա խոսում է Տեր Աստծու անսահման ողորմության ու համբերության մասին։ Նա նոր սկզբի, կյանքդ նոր ու մաքուր էջից սկսելու հնարավորություն է տալիս քեզ։

«Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան» (Բ Պետրոս 3․9):

Աստծու ողորմությունը նորովի է ամեն առավոտ, և Նա միշտ պատրաստ է քեզ ընդունելու և նոր էջից կյանքդ սկսելու հնարավորություն տալու։ Նա սիրում է մեզ և զգուշացնում, որպեսզի շտկենք մեր հարաբերությունները մարդկանց և մեր Տեր Աստծու հետ։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես