• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 4 հլս 2026 թ.

Իրական ապաշխարության առաջին պտուղներից մեկը

Հրապարակման ամսաթիվ 4 հլս 2026 թ.

Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Դասեր Մաղաքիայի մարգարեության չորրորդ գլխից» անվանումը։ Սիրելի՛ Ընկեր, այս շարքի նախավերջին ուղերձի մեջ անդրադառնալու ենք իրական ապաշխարության առաջնային պտուղներից մեկին՝ խաթարված հարաբերությունների վերականգնմանը։ 

«Ահա Ես ձեզ կուղարկեմ Եղիա մարգարեին Տիրոջ մեծ և ահեղ օրվա գալուց առաջ։ Եվ նա հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, որ չլինի Ես գամ և երկիրը հարվածեմ անեծքով» (Մաղաքիա 4․5-6):

Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը խոսում է վերը նկարագրված ծառայության և ծառայողի մասին, որն իրագործելու էր Մաղաքիայի մարգարեացած առաքելությունը։ 

«Հովհաննես Մկրտչի հայտնվելու օրերից մինչև այժմ Երկնքի Արքայությունը ուժով է վերցվում, և ուժեղներն են այն հափշտակում։ Որովհետև բոլոր մարգարեներն ու օրենքը մինչև Հովհաննեսն են մարգարեացել։ Եվ եթե ուզում եք ընդունել, նա է Եղիան, որ գալու է։ Ով լսելու ականջ ունի, թող լսի» (Մատթեոս 11․12-15):

Իսկ ի՞նչ էր քարոզում Հովհաննես Մկրտիչը։ Աստվածաշունչը նաև մեր այս հարցին է հստակ պատասխան տալիս։ 

«Այն օրերին հայտնվեց Հովհաննես Մկրտիչը, որ քարոզում էր Հրեաստանի անապատում և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։ Արդ ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք։ Եվ մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. "Մենք որպես հայր ունենք Աբրահամին", որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված Աբրահամի համար կարող է նաև այս քարերից որդիներ ստեղծել։ Կացինն արդեն ծառերի արմատին է մոտեցել. արդ, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում ու կրակի մեջ է գցվում» (Մատթեոս 3․1-2,8-10):

Ապաշխարության առաջին պտուղներից մեկը հարաբերությունների վերականգնումն է։ Աստված հարաբերությունները վերականգնող Աստված է։ Նա ցանկանում է բժշկել ընտանիքներն ու քանդված կապերը և սեր հաստատել մարդկանց միջև։ Ընտանիքում և մյուսների հետ հարաբերություններում խաղաղությունն ու սերը Տեր Աստծու մեծագույն օրհնություններից են, որոնք իրական ապաշխարության՝ փոխված մտածելակերպի, անձը ուրանալու և խոնարհության կյանքի անբաժանելի արդյունքներն են։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված այսօր էլ Իր ծառայողներին է ուղարկում, որպեսզի  հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը։ Ընտանիքներում զավակների և ծնողների հարաբերությունները կամ եկեղեցիներում հոգևոր հայրերի և նրանց հոգևոր զավակների հարաբերությունները կարող են թե՛ Աստծուց օրհնություն ընդունելու հիմք լինել և թե՛ Աստծուց պատիժ ընդունելու պատճառ դառնալ։ 

Քանի որ Աստված անսահման սիրով սիրում է մեզնից յուրաքանչյուրին, թե՛ Մաղաքիա մարգարեի զգուշացումը և թե՛ այսօրվա ուղերձը, որ այս պահին ունկնդրում ես, նպատակ ունեն քեզ Աստծու բարկության տիրույթից տեղափոխելու Նրա գովասանքի և օրհնության պարգևատրության տիրույթ։ Եվ սա կարող ես անել, եթե այսօր որոշում կայացնես քո հարաբերությունները ծնողիդ հետ կամ քո հարաբերությունը քո հոգևոր առաջնորդի հետ բերելու Աստծու կամքի մեջ։ 

Մեր հոգիների թշնամին ամեն բան անում է, որպեսզի մեր սրտերը հեռանան իրարից։ Աստված ամեն բան անում է, որպեսզի հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը։ Իսկ դու աղոթո՞ւմ ես այս կարևորագույն հարաբերության վերականգնման ու բժշկության համար։ Դու թույլ տալի՞ս ես, որ Սուրբ Հոգին գործի քո ներսում ու բժշկի քո սրտի վերքերը։ Պատրա՞ստ ես հաշտության առաջին քայլը անելու․․․ 

Հավատում եմ, որ այս կարևորագույն հարաբերության վերականգնումով մենք անչափ մեծ ուրախություն ենք պատճառելու մեր երկնային Հորը։ Ե՛կ այսօր մեր ապաշխարությամբ և հարաբերությունների վերականգնմանը միտված քայլերով ուրախացնենք մեզ անսահման խորը սիրով սիրող Նրա հայրական սիրտը․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես