• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 3 հլս 2026 թ.

Հավատարմությունը բխում է Աստծու Խոսքի հանդեպ մեր վերաբերմունքից

Հրապարակման ամսաթիվ 3 հլս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Մաղաքիայի մարգարեության չորրորդ գլխից» անվանումը։ Այս շարքի նախորդ ուղերձի մեջ խոսեցինք աստվածավախ ու հավատարիմ մարդկանց համար Տեր Աստծու պատրաստած հոգևոր հաղթանակների մասին։ Իսկ այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչ է մարգարեն սովորեցնում մեզ հավատարմության կազմավորման մասին։ Ովքե՞ր են հավատարիմները և ինչո՞վ են նրանք տարբերվում անհավատարիմ ու ամբարիշտ մարդկանցից։  

«Բայց ձեզ համար, որ Իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, և Նրա թևերին՝ բժշկություն։ Եվ դուք դուրս պիտի գաք և ոստոստեք գոմի պարարտ հորթերի պես։ Եվ պիտի տրորեք ամբարիշտներին, որովհետև նրանք ձեր ոտքերի ներբանների տակ մոխիր պիտի դառնան այն օրը, որ Ես դա կանեմ»,- ասում է Զորքերի Տերը։ «Հիշե՛ք իմ ծառա Մովսեսի օրենքը, որ ամբողջ Իսրայելի համար հրամայեցի նրան Քորեբի վրա, կանոնները և պատվիրանները» (Մաղաքիա 4․2-4):

Սիրելի՛ Ընկեր, հավատարմությունը բխում է Տեր Աստծու սահմանած կանոնների ու պատվիրանների հանդեպ մարդու վերաբերմունքից։ Աստվածաշնչում տեղ գտած զորավոր խոստումները եկեղեցի եկողների համար չեն, այլ՝ հավատարիմների։ 

Դու կարող ես եկեղեցի հաճախել, կարող ես անգամ հավատացյալի համբավ ու անուն ունենալ, սակայն որպեսզի քո կյանքում իրականություն դառնան Տեր Աստծու խոստումները․․․, որպեսզի քո կյանքում գան Տիրոջ խոստացած հոգևոր հաղթանակներն ու արդարության Արեգակի թևերի վրա գտնվող բժշկությունը, դու պետք է լինես հավատարիմ Տեր Աստծու կամքին ու Նրա Խոսքի փոխանցած սկզբունքներին։ 

«Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ» (Հովհաննես 14․23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստծու Խոսքին հնազանդվելը քո կյանքի հաջողության և կայունության ամուր հիմքն է։ Մեր արագ փոփոխվող աշխարհում Աստծու Խոսքը մնում է միակ անփոփոխ ու հաստատուն հենարանը։ Աստվածաշնչյան սկզբունքներով ապրելը քեզ պաշտպանում է սխալներից և ճիշտ ճանապարհ ցույց տալիս։ 

«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119․105):

Հավատարմությունը բխում է Աստծու Խոսքի հանդեպ իմ և քո վերաբերմունքից։ Աստվածաշնչի խոստումները միայն հավատարիմների համար են։ Այսպիսով, Աստծու Խոսքի սկզբունքներին ու Նրա կամքին հնազանդվելը իրապես քո կյանքի հաջողության և կայունության ամուր հիմքն է։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես