• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 հնս 2026 թ.

Լիակատար բժշկությունն ու վերականգնումը

Հրապարակման ամսաթիվ 30 հնս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Մաղաքիայի մարգարեության չորրորդ գլխից» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք անդրադարձանք Մաղաքիայի մարգարեության մի հրաշալի հատվածի, որտեղ խոսվում է Տեր Հիսուսի աշխարհ գալու մասին՝ որպես խավարում նստողների համար Լույս։ Այդ հատվածում, որին ևս մեկ անգամ կանդրադառնանք այս ուղերձի մեջ, խոսվում է արդարության Արեգակի մասին, որը ո՛չ միայն ծագում է աստվածավախ մարդկանց կյանքում, այլև Իր հետ բժշկություն բերում խավարից դեպի Լույսը եկող մարդկանց համար։ 

«Բայց ձեզ համար, որ Իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, և Նրա թևերին՝ բժշկություն» (Մաղաքիա 4․2):

Սիրելի՛ Ընկեր, կարևոր է հասկանալ, որ Աստված չի ուզում, որ մարդիկ տառապեն ու մնան հիվանդության ցավի մեջ՝ լինի դա ֆիզիկական, հոգևոր կամ զգացմունքային ցավն ու հիվանդությունները։ Արդարության Արեգակի թևերի մեջ կա՛ «բժշկություն»։ Աստված կարող է ամոքել քո բոլոր վերքերը։ 

Տեր Աստծու սկզբնական ծրագրի մեջ տեղ չի եղել հիվանդությանը, տառապանքին և մահվանը։ Այդ ամենը մարդու կողմից մեղքի առջև դուռ բացելու հետևանքներն են։ Երբ մեղքը մտավ աշխարհ, դրա հետ մեր իրողության մաս դարձան բոլոր հնարավոր չարիքներն ու տառապանքի դրսևորումները։ 

«Նա [Աստված] բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը» (Սաղմոս 147․3):

Տեր Հիսուսը շրջում էր և բժշկում հիվանդներին։ Աստվածաշունչը խոսում է այն մասին, որ Աստված չի փոփոխվում։ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Նա այսօր էլ բժշկում է և, եթե դու քո կյանքում ականատես ես եղել Նրա բժշկարար ձեռքի հպմանը և ունես վկայություն, շատերի համար քաջալերանք կլինի, եթե կիսվես քո վկայությամբ այս ուղերձի մեկնաբանություններում։ 

Տերն այսօր էլ բժշկում է և գերբնական հրաշքներով ազատագրում մարդկանց թե՛ ֆիզիկական և թե՛ մտքի հիվանդություններից։ Նա բժշկում է կոտրված սրտերը՝ վերականգնելով անհույս թվացող հարաբերությունները, և նաև փաթաթում է մարդկանց խոցերը՝ հեռացնելով ցավի ու տառապանքի ցանկացած պատճառ։ Տեր Աստված սիրում է մարդկանց և սիրում է նաև քեզ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, խնդիրը եղել և մնում է խավարը՝ մեղքը և անիրավությունը։ Այս աշխարհը լի է մեղքով ու անիրավությամբ։ Մենք ապրում և գործում ենք Տեր Աստծու ներդաշանակությունն աղավաղած մեղքի իրականության մեջ։ Սակայն անգամ այս պարագայում Աստված կարող է քո կյանքում Իր բժշկությունը բերել, եթե դու քո ողջ սրտով ձգտես Լույսին ու ապրես Տեր Հիսուսի հավատարիմ ու նվիրյալ աշակերտի կյանքով։ 

«Նա մեր մեղքերն Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք» (Ա Պետրոս 2․24):

Որքան էլ անհավանական քեզ թվա քո կամ քեզ սիրելի մեկի բժշկությունը, աղոթի՛ր և վստահի՛ր Աստծու Խոսքի անսխալական խոստումներին։ Աղոթի՛ր, որպեսզի խավարը հեռանա ցավ ու հիվանդություն ունեցող մարդու կյանքից։ Որպեսզի գա աստվածավախության փափագը՝ Աստծու կամքով ապրելու և Քրիստոսի պատվիրաններին հնազանդվելու փափագը։ Աղոթի՛ր, որպեսզի խաչի թանկ զոհի ներումը հավատքի ու ապաշխարության շնորհիվ ճանապարհ բացի արդարության Արեգակի համար, և մեղքից հեռանալն ու արդարության համար ապրելը իրական բժշկություն բերի տվյալ մարդու կյանքում՝ լինես դա դու կամ մեկ ուրիշը, որի համար աղոթում ես։ 

Որքա՜ն էլ դժվարին լինի քո իրավիճակը, քո անցյալի ցավը չի կարող սահմանափակել կամ չեղարկել այն ապագան, որ Աստված պատրաստել է քեզ համար Իր թևերի վրա բերած բժշկությամբ։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես