• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 14 հնս 2026 թ.

Եղի՛ր քաջ և քաջալերվի՛ր

Հրապարակման ամսաթիվ 14 հնս 2026 թ.

Երբեմն կյանքի հոգսերը կարող են մեզ այնքա՜ն ճնշել, որ մենք սկսենք զգալ անօգնական և անհույս։ Երբ բախվում ենք մեր կյանք այցելած տառապանքներին ու հարատև դժվարություններին, դժվար է լինում թևաթափ լինելուց խուսափելն ու հանձնվելու որոշման դեմ պայքարելը։ Նման պահերին մեր հիասթափության մեջ մենք կարող ենք անգամ վստահ լինել, թե ոչինչ չենք կարող անել իրավիճակը որևէ դրական փոփոխության հասցնելու համար։ 

Սիրելի՛ Ընկեր, հե՛նց այսպիսի զգացողություն ուներ Հեսուն՝ Մովսեսին փոխարինող առաջնորդը, երբ ստացավ հսկայական պատասխանատվություն պարփակող առաջադրանքը՝ նվաճել Քանանը և գրավել Երիքովը, որը նա պետք է հիմնահատակ կործաներ։ Երիքովի անառիկ պարիսպները բացարձակապես այլ հեռանկարի մասին էին խոսում։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ Տերը զորավոր կերպով քաջալերեց նրան։

«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե դու նույնպես որոշել ես ծառայել Աստծուն՝ անկախ քո մտավախություններից և քո առջև ծառացած մարտահրավերներից, ապա ուզում եմ՝ հստակ իմանաս, որ այս խոստումը, որն Աստված ուղղեց Հեսուին, նաև քեզ է վերաբերում։ Գուցե որոշակի դժվարությունների ես բախվել Աստծուն ծառայելու գործում։ Գուցե կարծում ես, թե քեզ չի հաջողվի։ Գուցե ունես քաջության և վճռականության պակաս․․․

Իմ սեփական փորձից ասեմ, որ նման իրավիճակներում այլ բան չի մնում անել, քան զորանալ Տիրոջով և առաջ շարժվել, որովհետև հանուն Աստծու Արքայության գործելու պատվերը մեզ փոխանցած Տերը միշտ մեզ հետ է և միշտ մեր կողքին կլինի ամենուր և ցանկացած իրավիճակում։

Ամեն անգամ, երբ ինչ-որ ձայն քո ներսում ասում է, որ դու չունես համապատասխան գիտելիքներ, մյուսներն ավելի լավ կարող են անել այդ ծառայությունը, դա հովիվների և առաջնորդ ծառայողների գործն է, Աստված քեզ չի պարգևել նման տաղանդներ կամ դու արժանի չես Աստծուն ծառայելու քո անցյալի մեղքերի պատճառով․․․, ամեն անգամ, երբ նման պնդումներ են ծնվում քո մտքում, լսի՛ր, թե ինչպես է Աստված քաջալերում քեզ. «Եվ նա պատասխանեց և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որ ասում է. «Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ Իմ Հոգով,- ասում է Զորքերի Տերը։- Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. «Շնո՜րհք, շնո՜րհք Նրան աղաղակներով» (Զաքարիա 4․6-7): 

Հիշի՛ր, որ «փոքր բաներում» հավատարիմ լինելու պարագայում Աստված քեզ ավելի մեծ գործեր է վստահելու։ Եվ իրոք, երբ դու հավատում ես Տեր Հիսուսին, փափագ ունես Նրան ծառայելու և խնդրում ես Նրա Հոգու պարգևը, Տերը քեզ երբե՛ք ձեռնունայն չի թողնի։ Նա Ինքն է փնտրում հավատարիմ մարդկանց, որ զորացնի Իր գործի համար։ Սուրբ Հոգու պարգևը նաև քեզ համար է։ Պարզապես խնդրի՛ր հավատքով և Տիրոջը ծառայելու շարժառիթով…

Ե՛կ միասին աղոթենք այս աղոթքով․ «Իմ երկնային Հա՛յր, խոստովանում եմ, որ ես դեռ երբեմն կաշկանդվում եմ Քեզ նվիրյալ ու խիզախ կերպով ծառայելու հարցում։ Օգնի՛ր ինձ, որ երբե՛ք չմոռանամ, որ Դու ես ինձ ուժ և զորություն պարգևողը, որ Դու Քո Սուրբ Հոգով ներկա ես իմ ներսում և որ Դու իմ կողքին ես ամենուր, ցանկացած իրավիճակում և իմ յուրաքանչյուր ծառայության մեջ։ Ես խնդրում եմ, որ հեռացնես ինձնից ստության ու կասկածի բոլոր կապանքները և շնորհես ինձ Քո Հոգով զորանալու և ամրանալու, ինչպես նաև Սուրբ Հոգու պարգևներով Քեզ ծառայելու մեծ արտոնությունը։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Այո՛, հենց Ինքն՝ Աստված քեզ հետ է․ Նա գնում է քո առջևից և պաշտպանում քո թիկունքը։ Ընդունի՛ր Նրա Հոգին, զորացի՛ր և գործի՛ր հանուն Տեր Աստծու և Նրա Արքայության գործի։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես