• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 21 մյս 2026 թ.

Որքա՞ն է քո հավատքը գնահատում Աստծու Արքայությունը

Հրապարակման ամսաթիվ 21 մյս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Փափագել Աստծու Արքայությանը շահը» անվանումը։ Որպեսզի մենք փափագենք Աստծու Արքայության շահին, այն նախ պետք է շատ թանկ լինի մեզ համար։ Աստծու Արքայության իրական արժեքը բխում է մեր հավատքից ու այս հավատքի բերած գնահատականից ու արժևորումից։  

Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը Աստծու Արքայության գնահատման հակառակ նժարին էր դնում մարդու անձն ուրանալն ու ամեն օր խաչը վերցնելը և Իրեն հետևելը։

«Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու Իմ հետևից գա» (Ղուկաս 9․23):

Որքա՜ն թանկ պետք է լինի մարդու համար Աստծու Արքայությունը, որ մարդն ուրանա իր անձը՝ մի կողմ դնի իր անձնական երազանքները, շահն ու հարմարավետությունը, պատրաստ լինի կյանքը զոհելու հանուն այդ Արքայության և հետևելու Տեր Հիսուսի օրինակին, հանձնարարություններին ու արժեհամակարգի սկզբունքներին։ 

«Երկնքի Արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը» (Մատթեոս 13.44):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, որքա՞ն թանկ է քեզ համար Աստծու Արքայության շահը։ Որքա՞ն թանկ է քեզ համար Քրիստոսի աշակերտն ու այս աշխարհում Նրա դեսպանը լինելու՝ Նրան ու Նրա Արքայությունը ներկայացնելու արտոնությունն ունենալը։ Որքա՞ն ես գնահատում Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներին հավատարիմ մնալու կարևորությունը։ 

Իրականում, որևէ մարդու համար Աստծու Արքայության թանկ ու էժան լինելը բացահայտվում է Արքայության սկզբունքներին հակառակ գործելու համար առաջարկված գնի հետ համաձայնվելու կամ այն մերժելու մեջ։ 

«Սատանան Հիսուսին դարձյալ տարավ մի շատ բարձր լեռ և Նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը։ Եվ Նրան ասաց. «Այս ամենը Քեզ կտամ, եթե առջևս ընկնելով երկրպագես ինձ»։ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Հեռո՛ւ գնա, սատանա՛, որովհետև գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես ու միայն Նրան կպաշտես"» (Մատթեոս 4.8-10):

Աստծու Արքայությունը նման է արտի մեջ թաքցրած գանձի։ Շատերը չեն տեսնում դրա իրական արժեքը։ Այն տեսնելու համար հավատքի աչքեր են պետք՝ հավատք, որը հիմնված է Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների վրա։ Տեր Հիսուսը գիտեր պահել Արքայության շահը։ Նա սեփական կյանքը դրեց հանուն այդ շահի։ Նա մերժեց սատանայի առաջարկած հարստության ու փառքի հեռանկարը։ Նա Արքայության թանկ գանձը երբե՛ք չէր փոխանակի այս ժամանակավոր աշխարհի էժանագին հարստության ու անցողիկ փառքի հետ։ 

Իսկ որքա՞ն է քո հավատքը գնահատում Աստծու Արքայությունն ու նրա շահը պահելը։ Որքա՞ն թանկ է քեզ համար Քրիստոսի աշակերտ լինելու արտոնությունն ու Նրան ծառայելու պատիվը։ Աստծու Արքայությունն արդյոք քեզ համար մի գա՞նձ է, հանուն որի դու պատրաստ ես թողնելու ամեն բան՝ ուրանալու սեփական անձդ, վերցնելու խաչդ և հետևելու Տեր Հիսուս Քրիստոսին քո կյանքի բոլոր օրերին․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես