• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 20 մյս 2026 թ.

Փափագը քո կյանքի շարժիչ ուժն է

Հրապարակման ամսաթիվ 20 մյս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Փափագել Աստծու Արքայությանը շահը» անվանումը։ Այս ուղերձի մեջ խոսելու ենք փափագի մասին։ Փափագը, ձգտումը, ուժ և ջանք ներդնելը կարևոր որակներ են, առանց որոնց դժվար է որևէ հաղթանակ կամ ձեռքբերում ունենալ հոգևոր կյանքում։ Իսկ Աստծու Արքայության հարցում փափագ ունենալը մի կարևորագույն որակ է, որի մասին հստակ սովորեցնում է Աստվածաշունչը։ 

Սիրելի՛ Ընկեր, փափագը քո կյանքի շարժիչ ուժն է։ Հաճույքի հանդեպ փափագը մարդկանց մղում է մեղք գործելու։ Առանց աշխատանքի հարստանալու փափագը մարդկանց մղում է հանցագործությունների, խաղամոլության և խարդախությունների։ Մարդկանց աչքին այս աշխարհի չափանիշներով գեղեցիկ երևալու փափագը մարդկանց մղում է խստագույն սննդակարգերի և պլաստիկ վիրահատությունների։ Իսկ ի՞նչ փափագ է վառվում քո՛ սրտում։ Ի՞նչն է քեզ մղում Քրիստոսի ուսուցումներով ու Նրա փոխանցած սկզբունքներով ապրելու քո կյանքը։

«Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է Քեզ, Ո՜վ Աստված» (Սաղմոս 42․1):

Ինչպես արդեն նշել ենք այս շարքի մեր նախորդ ուղերձների մեջ, Աստծու Արքայության շահը հաճախ հակառակ է մեր սեփական շահին։ Եթե մարդը ծարավ չլինի Տեր Աստծու կամքը կատարելուն, նա երբե՛ք չի զոհի սեփական շահը և երբե՛ք իր կամքը չի ստորադասի Տեր Աստծու կամքին։ 

«Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան» (Մատթեոս 5․6):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված նայում է մեր սրտի փափագին։ Տեր Հիսուսը երանելի էր կոչում այն մարդկանց, որոնք քաղցած ու ծարավ են արդարության կյանքով ապրելուն։ Աստված փնտրում է նման մարդկանց, որպեսզի կշտացնի նրանց քաղցը և հագեցնի նրանց ծարավը։ 

Փափագը նման է կրակի, որը այրում ու ցավեցնում է, քանի դեռ մարդը չի հասել իր նպատակին։ Այս աշխարհի մարդիկ փափագ ունեն սեփական շահը առաջ մղելուն։ Իսկ ինչպիսի՞ փափագ ունեն Քրիստոսի աշակերտները։ Արդյոք ես և դու բռնկված, անշեջ կրակի նմանությամբ փափագո՞ւմ ենք մեր կյանքը հանուն Աստծու Արքայության շահի դնելուն։ 

«Դարձյալ, Երկնքի Արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում և մի թանկագին մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում է այն» (Մատթեոս 13․45-46):

Քրիստոսին հավատացող ու Նրա խաչի զոհաբերության փրկությունն ընդունած մարդը չի կարող չբռնկվել հանուն Նրա ապրելու փափագով։ Քրիստոսի աշակերտի կյանքով ապրելու որոշում կայացրած մարդը միշտ պետք է պատրաստ լինի սեփական շահը ստորադասելու Աստծու Արքայության շահին։ Հավատքի կյանքը և Տեր Հիսուս Քրիստոսի հետ մտերիմ հարաբերությունը հենց ա՛յն մարգարիտն է, հանուն որի արժե՛ զոհաբերել ամեն ինչ, միայն թե չկորցնենք այդ թանկ հարաբերությունը և ապրենք այնպիսի կյանքով, որը առաջացնում է Տեր Աստծու բարեհաճությունը։ 

Փափագը քո կյանքի շարժիչ ուժն է։ Իսկ դեպի ո՞ւր է շարժվում քո կյանքը․ դեպի Տե՞րը, թե՞ դեպի այս աշխարհի մեջ հաջողվածությունն ու հարստության պատրանքները։ Ի՞նչ փափագ է վառվում քո սրտում․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես