• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 19 մյս 2026 թ.

Կյանքի առաջնահերթությունների փոփոխություն

Հրապարակման ամսաթիվ 19 մյս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Փափագել Աստծու Արքայությանը շահը» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ ուսումնասիրեցինք Աստծու Արքայության թեման աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների լույսի ներքո։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծու Արքայությունը մարդու ներսում է և այն հաստատվում է մարդու սրտում, երբ տվյալ մարդը որոշում է կայացնում հնազանդվելու տերերի Տեր և թագավորների Թագավոր Տեր Հիսուս Քրիստոսի կամքին և ուսուցումներին։ 

Սիրելի՛ Ընկեր, երբ մարդու ներսում հաստատվում է Աստծու Արքայությունը, նրա ներսում անմիջապես սկսվում են հին ու նոր մտածելակերպերի պայքարը և մարմնավոր ու հոգևոր մարդու շահերի բախումը։ Մարմնավոր մարդը ձգտում է ապրել այս տեսանելի աշխարհի սկզբունքներով և հաջողության չափանիշներով՝ մարդկանցից գովասանքի ու մեծարանքի արժանանալու նպատակով։ Հոգևոր մարդն, ընդհակառակը, մեծագույն փափագով ձգտում է ապրել հանուն անտեսանելի հոգևոր աշխարհում հաջողված և հաղթող լինելու՝ Աստծու բարեհաճությանն ու գովասանքին արժանանալու նպատակով։

«Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի» (Մատթեոս 6․19-21):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդու կյանքում իր կյանքի առաջնահերթությունների փոփոխությունն անխուսափելի է։ Մարդն, օրինակ, չի կարող հավատալ գանձերը Երկնքում դիզելու Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին և, միևնույն ժամանակ, ապրել այս երկրի վրա՝ այս կյանքում հաջողված ու հարուստ լինելը հոգևոր աշխարհում Տեր Աստծուն հաճելի կյանքով ապրելուց վեր դասելով։ 

Հոգևոր մարդու կյանքում նյութականը չի կարող լինել առաջին տեղում։ Քրիստոսին հավատացող մարդու կյանքում խարդախությամբ կամ խաբեությամբ գումար վաստակելը տեղ չի կարող ունենալ, քանի որ աստվածավախությունն ու Քրիստոսի հանդեպ հավատքը Արքայության շահը վեր են դասում սեփական շահից ու բարեկեցությունից։ 

«Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է» (Կողոսացիս 3.2):

Առաջնահերթությունների փոփոխությունը ապաշխարության առաջին նշաններից մեկն է։ Եթե մարդու կյանքում տեղի չի ունենում քրիստոնեական արժեհամակարգի արմատացում և առաջնահերթությունների փոփոխություն, ապա ուշ թե շուտ այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդելու են Արքայության սերմերը նման մարդու կյանքում։ 

«Փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են այդ խոսքը, և այն անպտուղ է լինում» (Մատթեոս 13․22):

Իսկ եթե տեղի է ունենում առաջնահերթությունների փոփոխություն, ապա մարդու կյանքում չի կարող տեղ ունենալ մամոնայի՝ փողի ու հարստության պաշտամունքը։ Արքայության շահը Քրիստոսի հավատարիմ աշակերտին մղում է միայն և միմիայն Աստծուն ծառայելուն և Նրան պաշտելուն։ Նման մարդու սիրտը Երկնքում է, քանի որ այնտեղ են նրա բոլոր գանձերը։ 

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային» (Մատթեոս 6․24):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես