• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 16 մյս 2026 թ.

Ի՞նչն է սահմանափակում քեզ․․․

Հրապարակման ամսաթիվ 16 մյս 2026 թ.

Աստվածաշունչն ասում է․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7)։ 

  • Տեր Աստծու հնարավորություններն անսահման ավելի մեծ են, քան քո հնարավորությունները․․․ 

  • Տեր Աստծու մտքերը նույնը չեն, ինչ քո մտքերը․․․

  • Տեր Աստված չունի այն վախերը, որոնք դու ունես․․․ 

Մարդկային տեսանկյունից՝ հնարավոր է, որ լինեն անհանգստանալու կամ վախենալու պատճառներ, սակայն Աստծու տեսանկյունից՝ դրանք անհիմն են։ Ինչո՞ւ։  

Դավիթ թագավորն իր սաղմոսներից մեկում ասում է․ «Բայց մեր Աստվածը Երկնքում է. ամենը, ինչ որ Նա կամենում է, անում է» (Սաղմոս 115․3

Սիրելի՛ Ընկեր, միայն պատկերացրու՝ մի՞թե սա հրաշալի չէ։ Մենք գիտենք, որ մեր Երկնային Հայրն Իր էությամբ բարի է, արդար ու սիրող, և Նրա կամքն է, որ մենք մտերմանանք Իր հետ՝ ամրանալով մեր հավատքի մեջ։ Նրա կամքով ամեն ինչ գործում է սահուն և փոխկապակցված՝ արդյունքում մեզ համար բարիք դառնալով։

Եվ Տեր Աստված անում է այն ամենն, ինչ կամենում է։

Մեր մտավոր ունակությունները, մեր հասկացողությունը՝ մեզ առնչվող ամեն ինչ սահմանափակ է։ Բայց Տեր Աստծու հետ չկան կարողությունների սահմաններ ու սահմանափակումներ։ 

Որքա՜ն զարմանալի է սա՝ խելացի մարդիկ գիտեն, թե որքա՛ն քիչ և սահմանափակ է իրենց գիտելիքը։ Իսկ Տեր Աստված ամենագետ է։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ուզում եմ քեզ քաջալերել հետևյալ աստվածաշնչյան խոսքով․ «․․․(Աստված) կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում․․․» (Եփեսացիս 3․20

Այո՛, Նա կարո՛ղ է անել անսահմանորեն ավելին, քան մենք կարող ենք խնդրել կամ նույնիսկ պատկերացնել․․․ Այսուհետ մի՛ անհանգստացիր որևէ սահմանափակման կամ քեզ անհնարին թվացող բաների համար։ Աստծու զորությունը գերազանց է և անսահման։ Նվիրվի՛ր ամենակարող Աստծու համար ապրելուն և կտեսնե՛ս, թե ինչպես է Նա հոգ տանում քեզ համար։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես