• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 9 մյս 2026 թ.

Ճիշտ հարաբերություն հոգևոր առաջնորդի հետ

Հրապարակման ամսաթիվ 9 մյս 2026 թ.

Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Հոգևոր առաջնորդ ունենալու կարևորությունը» անվանումը։ Այս շարքի նախորդ ուղերձների մեջ մենք տեսանք, որ Աստվածաշունչը հստակ սովորեցնում է հոգևոր առաջնորդ ունենալու կարևորության և օրհնությունների մասին։ Այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք այն կարևորագույն հարցին, թե ինչպիսին պետք է լինի հավատացյալի հարաբերությունն իր հոգևոր առաջնորդի հետ։ 

Սիրելի՛ Ընկեր, ճիշտ հոգևոր խնամք ու հոգատարություն ցուցաբերող հոգևոր առաջնորդը թանկ մարդ պետք է լինի յուրաքանչյուր հավատացյալի կյանքում։ Մարդիկ բարձր են գնահատում այն մասնագետներին, որոնք լուծում են իրենց կյանքի ճգնաժամերը։ 

Հմուտ փաստաբանները բավականին բարձր գնահատված մարդիկ են, քանի որ լուծում են մարդկանց իրավունքների հետ կապ ունեցող խնդիրները։ Լավ բժիշկները բարձր գնահատված մարդիկ են, քանի որ լուծում են մարդկանց առողջական խնդիրների հետ կապված ճգնաժամերը։ Եվ, անշուշտ, կան նմանատիպ մասնագիտություններ, որոնք բարձր են գնահատվում իրենց հատուկ կարևորության համար։ 

Իսկ գիտե՞ս արդյոք, թե որքա՜ն կարևոր է ճիշտ ու հմուտ հոգևոր առաջնորդ ունենալը։ Հոգևոր առաջնորդի ծառայությունից է կախված քո հոգևոր ընթացքը և հոգևոր աճի ու հասունության մակարդակը։ Իսկ Աստվածաշունչը սովորեցնում է, որ քո կյանքի մնացած ոլորտները՝ քո առողջությունը և քո գործերի հաջողությունը կախված է քո հոգևոր վիճակից։ 

«Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ» (Գ Հովհաննես 1․2):

Իհարկե, ճշմարիտ հոգևոր առաջնորդը երբե՛ք չպետք է ունենա հատուկ գնացուցակ, ինչպես փաստաբանների ու բժիշկների պարագայում է, քանի որ Տեր Հիսուսը Իր աշակերտներին պատվիրել է ձրի տալ այն շնորհները, որ մենք Տիրոջից ենք ընդունել։ Որևէ հոգևոր ծառայության համար գնացուցակ ունենալը Տեր Հիսուսի ավանդած ծառայության կոպտագույն խախտումն է և արծաթասիրության վառ դրսևորում։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը սովորեցնում է երախտագիտություն, հարգանք ու պատիվ դրսևորել հոգևոր ճգնաժամերի ժամանակ առաջացած խնդիրների լուծմանը նպաստող ճշմարիտ հոգևոր առաջնորդների հանդեպ։

«Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերակացուներն են Տիրոջով, ինչպես նաև ձեզ խրատողները։ Եվ նրանց առավելապես պատվե՛ք սիրով՝ իրենց գործի համար․․․» (Ա Թեսաղոնիկեցիս 5․12-13):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը պատվիրում է պատվել հոգևոր առաջնորդին ո՛չ թե նրա՝ առաջնորդ լինելու համար, այլ քո հոգևոր կյանքում նրա ունեցած նպաստի համար։ Եթե առաջնորդական դիրք զբաղեցնող մարդը ո՛չ թե օգնում, այլ խանգարում է մարդու հոգևոր աճին, նա բացարձակապես արժանի չէ պատվի ու հարգանքի։ Վերը բերված աստվածաշնչյան հատվածում, սակայն, հստակ նշվում է, որ հավատարիմ ծառայություն կատարող հոգևոր առաջնորդները պետք է հարգանքի ու պատվի արժանանան իրենց կատարած գործի համար։ 

Որպես հոգևոր առաջնորդ՝ կարող եմ վկայել, որ թեև մեր ծառայության վարձքը մենք Աստծուց ենք ակնկալում, սակայն մեր առաջնորդության ներքո լինող մարդկանցից հարգանք ու պատիվ ընդունելը մեզ համար դռներ է բացում տվյալ մարդկանց կյանքում ավելի արդյունավետ հոգևոր օգնության և ավելի ամուր հոգևոր պաշտպանության ծառայության մեջ ներդրվելու համար։ Ավելին՝ Աստվածաշունչը սովորեցնում է, որ լավ ծառայություն կատարող հոգևոր առաջնորդներին անգամ կրկնակի պատվի է պետք արժանացնել։ 

«Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանանան, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզով ու վարդապետությամբ» (Ա Տիմոթեոս 5․17):

Իսկ դու ունե՞ս հարգանքի ու պատվի դրսևորում քո հոգևոր առաջնորդի հանդեպ։ Ինչպե՞ս է դա դրսևորվում։ Իսկ կա՞ քո կյանքում հոգևոր առաջնորդ, որ կրկնակի պատվի է արժանի․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես