• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 5 մյս 2026 թ.

Աստված կարող է խոսել հոգևոր առաջնորդի միջոցով

Հրապարակման ամսաթիվ 5 մյս 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Հոգևոր առաջնորդ ունենալու կարևորությունը» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ մենք քննեցինք այն փաստը, որը Աստված է հոգացել եկեղեցու մեջ հոգևոր առաջնորդների կարևոր ծառայության համար և որ նրանք պետք է իրենց խորհուրդներով ու առաջնորդության օրինակով նպաստեն հավատացյալների հոգևոր աճին, ամրացմանն ու պտղաբեր ծառայության ընթացքին։ 

Սիրելի՛ Ընկեր, կյանքում կարող են լինել պահեր, երբ մենք չենք կողմնորոշվում ճիշտ և աստվածահաճո որոշումներ կայացնելու հարցում։ Լինում են պահեր, երբ մարդն այնքա՜ն շատ է ունենում Տեր Աստծուց որևէ ուղղորդում կամ խրատ ընդունելու կարիքը։ Երբեմն մենք կարող ենք մեր աղոթքների մեջ խնդրել ու աղաչել Աստծուն, որպեսզի Տերը խոսի մեր սրտերին՝ մխիթարի, քաջալերի, ուղղորդի ու, եթե կարիք կա, նաև՝ հանդիմանի։ 

Անշուշտ, Աստված կարող է խոսել տարբեր կերպերով։ Աստվածաշնչում բազմաթիվ օրինակներ կան, երբ Տերը խոսում է երազների ու տեսիլքների միջոցով, մարգարեությունների ու որոշակի իրադարձությունների մեջ, Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով, սակայն Աստվածաշունչը մեզ հորդորում է, որ ուշադիր լինենք նաև մեր հոգևոր առաջնորդների խոսքերին ու խրատներին։ Աստված կարող է խոսել նաև նրանց միջոցով։ 

«Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը խոսեցին ձեզ. նայե՛ք նրանց կյանքի վախճանին և հետևե՛ք նրանց հավատի օրինակին։ Ձեր առաջնորդներին լսե՛ք ու հնազանդվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն և ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ» (Եբրայեցիս 13․7,17):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ դու ունե՞ս հոգևոր առաջնորդ, որին վստահում ես և որի հետ ունես անմիջական հաղորդակցություն։ Եվ եթե այո, ապա ինչպիսի՞ն է քո հարաբերությունը հոգևոր առաջնորդիդ հետ։ Հիշո՞ւմ ես այն խոսքերը, որ նա խոսել է քեզ հետ՝ այն խրատներն ու հանդիմանությունները, քաջալերանքները ու մխիթարական խոսքերը, որոնք գուցե Տերն է նրա շուրթերով քեզ փոխանցել։ 

Վերը բերված աստվածաշնչյան խոսքերը հաստատում են հոգևոր առաջնորդ ունենալու կարևորության մասին ճշմարտությունը։ Սակայն, միևնույն ժամանակ այս նույն հատվածում տեսնում ենք, որ հոգևոր առաջնորդը պետք է այնպիսին լինի, որ դու կարողանաս հետևել նրա հավատքի օրինակին։ Նման առաջնորդներին լսելն ու հնազանդվելը Տեր Աստծու պատվերն է։ 

Այո՛, յուրաքանչյուր հոգևոր առաջնորդ հաշիվ է տալու Աստծուն իր կողմից առաջնորդված հավատացյալների հոգևոր ընթացքի համար։ Եվ մենք ամեն բան պետք է անենք, որպեսզի նրանք այդ հաշիվ տալու ժամանակ գովասանքի արժանանան, այլ ո՛չ թե ամաչեն, քանի որ նրանց գովասանքը կամ ամոթը ուղղակիորեն կախված է լինելու մեր հոգևոր ընթացքի հաղթանակներից կամ պարտություններից։ 

Աստված կարող է խոսել հոգևոր առաջնորդի միջոցով։ Սակայն դա չի նշանակում, որ հոգևոր առաջնորդի ամեն ասած խոսքն Աստծու Խոսքը պետք է լինի մեզ համար։ Ամեն բան պետք է քննվի Աստվածաշնչով։ Եվ, այնուամենայնիվ, հե՛նց Աստվածաշունչն է ասում, որ Աստված կարող է խոսել հոգևոր առաջնորդի միջոցով, և մենք պետք ուշադիր ու զգոն լինենք, որպեսզի չանարգենք ճշմարիտ հոգևոր առաջնորդներին լսելու և հնազանդվելու աստվածաշնչյան պատվերը։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես