• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 20 ապր 2026 թ.

Ընդունի՛ր Աստծու լույսն ու ճշմարտությունը

Հրապարակման ամսաթիվ 20 ապր 2026 թ.

Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Քաջալերանքներ 43-րդ սաղմոսից» անվանումը։ Զարմանալի է, սակայն այս հրաշալի սաղմոսի երեքից հինգ խոսքերում են պարփակված առաջիկա յոթ ուղերձների թեմաները, և դրանք իրական գանձեր են, որոնցով ուզում եմ կիսվել քեզ հետ այս շարքի ուղերձների մեջ։ 

«Ուղարկի՛ր Քո լույսը և Քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի Քո սուրբ լեռը և դեպի Քո բնակարանները։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ Քեզնից, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը» (Սաղմոս 43․3-5):

Սիրելի՛ Ընկեր, Քրիստոսի մարդանալուց մոտ հազար տարի առաջ Դավիթն այս սաղմոսի մեջ մարգարեաբար խնդրում է Աստծուն, որպեսզի Տերը ուղարկի Իր Լույսն ու Ճշմարտությունը։ Քրիստոսի մարդանալու և մարդկային կերպարանքով աշխարհ գալու անըմբռնելի հրաշքի արդյունքում իրականացավ Դավթի մարգարեական խնդրանքը։ 

«Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել» (Հովհաննես 3․19-21):

Տեր Աստծու լույսը Նրա ճշմարտությունն է, իսկ խավարը՝ չարի ստության կապանքներում ապրելը։ Մարդկությունը խարխափում էր խավարի մեջ։ Եվ Աստված, Իր անսահման մեծ սիրուց դրդված, Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի մարդիկ չմնան խավարի մեջ, այլ լուսավորվեն աստվածային ճշմարտությամբ։ 

«Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց» (Ա Տիմոթեոսին 3․16):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ դու ընդունե՞լ ես Տեր Աստծու լույսն ու ճշմարտությունը։ Տեր Հիսուսին շատերը մերժեցին՝ չհավատալով Նրա փոխանցած ուսուցումներին։ Իսկ դու կարդո՞ւմ ես Նրա խոսքերը Աստվածաշնչում։ Դու հավատո՞ւմ ես Նրա ուսուցումներին, զգուշացումներին ու քո փրկության համար Նրա կատարած զոհաբերությանը։ Հավատո՞ւմ ես, որ քո մեղքերը կարող են ներվել, քանի որ Տերը Գողգոթայի խաչի վրա սեփական չարչարանքների ու մահվան գնով վճարել է դրանց համար։ Նա վճարել է իմ և քո փրկագինը։ 

«Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով արարվեց, սակայն աշխարհը Նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» (Հովհաննես 1․9-12):

Տեր Աստծու Լույսն ու Ճշմարտությունը մեկ անձի միջոցով՝ մարմնացյալ Քրիստոսի շնորհիվ լուսավորում ու փրկության ճշմարտությունն են շնորհում յուրաքանչյուր հավատացյալի, որն իր ողջ սրտով հավատում ու վստահում է Քրիստոսի Խոսքին։ Դու ընդունե՞լ ես Նրան Նրա խոսքերի հանդեպ քո հնազանդության հավատքի շնորհիվ։ Ընդունի՛ր Աստծու Լույսն ու Ճշմարտությունը և կապրես թե՛ դու և թե՛ քո շրջապատի մարդկանց կօգնես դուրս գալու խավարի ստրկացնող ճիրաններից ու ապրելու Քրիստոսի բերած ճշմարտության իրական ազատության մեջ։ 

«Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ Իմ միջոցով» (Հովհաննես 14․6):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես