• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 13 ապր 2026 թ.

Որտե՞ղ կարող ես ապաստան գտնել

Հրապարակման ամսաթիվ 13 ապր 2026 թ.

Մեր օրերը չար օրեր են։ Ամենուր պատերազմներ են և պատերազմական լուրեր։ Սակայն այս ամենի մեջ իրական քրիստոնյաները՝ Աստծու Խոսքին հավատալու շնորհիվ վերստին ծնունդ ընդունած Քրիստոսի հավատարիմ աշակերտները, ունեն աստվածային և հավիտենական մի ապաստան:

Սիրելի՛ Ընկեր, բոլոր ողբերգական իրադարձությունների մեջ Աստված շարունակում է տիրել և հոգատարությամբ հետևել Իր զավակների կյանքին։ Նա հետևում է քո սրտին և քո հոգուն: Այնքա՜ն հրաշալի է մշտապես գիտակցել, որ քո կյանքի ամենաապահով վայրը Տեր Աստծու թևերի հովանու ներքո է։ 

«Ողորմի՛ր ինձ, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է Քեզ վրա, և ես պիտի Քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն» (Սաղմոս 57.1

Եթե դու Տիրոջը հոգով և ճշմարտությամբ երկրպագող մեկն ես, ապա Աստված ծածկում է քեզ Իր ներկայության և Իր անսահման մեծ սիրո թևերով: «Պահի՛ր ինձ աչքի բբի պես և Քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ» (Սաղմոս 17.8)։   

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այս աշխարհում, որտեղ ամեն բան փոխվում է այնքա՜ն արագ և հաճախ՝ առանց նախազգուշացման, Աստված երբեք չի փոփոխվում: Նա եղել է Արարիչ Աստված և մնում է այդպիսին։ Նա ապավեն է, ամրոց և ապահով ապաստարան (տե՛ս Սաղմոս 91.2 խոսքը)։     

Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Իմ Աստվա՛ծ և իմ Տեր, Դու ես ապահովության իմ ամրոցը հավիտյան: Ես վախ չունեմ Քո թևերի հովանու ներքո։ Ճիշտ այնպես, ինչպես Դու ծածկում ես ինձ Քո ներկայությամբ, ես աղոթում եմ, որ Քո թևերը տարածես նաև իմ երկրի ու աշխարհասփյուռ իմ ժողովրդի վրա, որպեսզի մարդիկ ապաշխարեն և մեր հայրենիքն ընդունի Քո խաղաղությունը: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում ես իմ կյանքում և մեր ժամանակներում: Մենք զորավոր ժամանակներում ենք ապրում, և հավատում եմ, որ Քո գալուստը շատ մոտ է։ Այս ամեն փոթորկալի ժամանակներում Քո հաստատուն սերը հավիտյան իմ սրտի ապաստանն է: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես