• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 8 ապր 2026 թ.

Աստված խոնարհներին է շնորհք տալիս

Հրապարակման ամսաթիվ 8 ապր 2026 թ.

Մենք շարունակում ենք շարքը, որը կրում է «Երբ ընկճված ես և ուժասպառ» անվանումը։ Մեր նախորդ երկու ուղերձների մեջ ուսումնասիրեցինք աստվածաշնչյան այն կարևոր ճշմարտությունները, որ ընկճված և ուժասպառ եղած մարդկանց միակ օգնությունը Տեր Հիսուսից է, և որ Աստված ուժից վեր փորձություն թույլ չի տալիս Իրեն հավատացող մարդու կյանքում։ 

Սիրելի՛ Ընկեր, կյանքում պատահում են դժվարագույն իրավիճակներ, որոնք անհնար է հաղթահարել առանց Աստծու ողորմության և շնորհի փոխանցած զորության։ 

«Արդ դու, որդյա՛կ իմ, զորացի՛ր շնորհով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է» (Բ Տիմոթեոս 2․1):

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է Տեր Աստծու օգնությունը Իր հավատացյալ զավակներին։ Սակայն մի կարևորագույն սկզբունք կա Աստվածաշնչում, որը որոշում է, թե ովքեր են ընդունում Աստծու շնորհի օգնությունը և ովքեր են, որ զուրկ են մնում Տեր Աստծու շնորհի օգնությունից։ 

«․․․բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհությո՛ւն ունեցեք, որովհետև «Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս»։ Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա՛ գցեք, որովհետև Նա ձեզ հոգ է տանում» (Ա Պետրոս 5․5-7):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված խոնարհներին է շնորհ տալիս։ Աստված հպարտներին հակառակ է։ Իսկ խոնարհությունը երևում է մյուս մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Աստված հոգ է տանում խոնարհների համար։ Աստված խոնարհներին դուրս է բերում ընկճվածության ցանկացած ճգնաժամային իրավիճակից։ Աստված խոնարհներին զորացնում է իրենց ուժասպառության մեջ։ Աստված իմաստություն ու շնորհ է տալիս խոնարհներին։ 

«Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։ Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ» (Փիլիպպեցիս 2․3-8):

Եթե ուզում ես խոնարհ լինել, նայի՛ր Տեր Հիսուսի օրինակին։ Աստված լինելով՝ Նա Իրեն իջեցրեց մինչև ծառայի աստիճանի։ Նա Իր շահը չէր փնտրում, այլ՝ մեր բոլորինը։ Նա այնքա՜ն թանկ գնահատեց մեր անձերը, որ սեփական անձը զոհեց հանուն մեր փրկության։ Աստված խոնարհներին է շնորհ տալիս, իսկ ամբարտավաններին հակառակ է։ 

Կա՞ն քո շրջապատում մարդիկ, որոնց դու քեզնից ցածր ես տեսնում։ Կա՞ն մարդիկ, որոնց օգտագործում ես քո շահի համար։ Եթե այո, ապա քեզ ապաշխարություն է պետք, որպեսզի խոնարհեցնես քո անձը Տեր Աստծու առջև և թույլ տաս, որպեսզի Նա հոգա քո կյանքի հոգսերը և թարմացնի քեզ Իր շնորհի զորությամբ։ «Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս»։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես