• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 6 ապր 2026 թ.

Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ

Հրապարակման ամսաթիվ 6 ապր 2026 թ.

Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Երբ ընկճված ես և ուժասպառ» անվանումը։ Մեզ շրջապատող աշխարհը լի է ընկճվելու և ուժասպառ լինելու բազմաթիվ առիթներով։ Շուրջբոլորը անարդարութուն է, վազք, լարված հարաբերություններ և անսպառ խնդիրներ։ 

Սիրելի՛ Ընկեր, ինչպիսի պատճառ էլ ունենա քո կյանքի ընկճվածությունն ու ուժասպառությունը, միայն մեկ լուծում կարող է լինել քո բոլոր խնդիրներին։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ միայն մեկ անձ կա այս տիեզերքում, որն ամբողջովին հասկանում է քո սրտի ցավը և ունակ է քեզ օգնելու՝ մեղմացնելու քո տառապանքը և կամ քեզ իսպառ ազատելու դրանից։ 

«Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։ Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։ Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիս 4․14-16):

Տեր Հիսուսը ծանոթ է մարդկային ցանկացած տառապանքի։ Նա և միայն Նա կարող է օգնել դժվարության մեջ հայտնված մարդուն։ Սակայն Նրանից օգնություն ընդունելու համար պայման գոյություն ունի։ Մարդը պետք է համարձակությամբ մոտենա Նրա շնորհի աթոռին։ Մարդը պետք է իմանա, թե ի՛նչ է նշանակում մոտենալ Տեր Հիսուսին կամ գնալ Նրա մոտ։ 

«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11․28):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե ընկճված ես, հոգնած ես, ուժասպառ ու դժվարությունների բեռների տակ կքված, ապա գնա՛ Տեր Հիսուսի մոտ։ Նա կանչում է քեզ։ Նա սպասում է քեզ։ Նա ուզում է միջամտել քո կյանքի իրավիճակներին ու Իր խաղաղությունը փոխանցել քեզ։ Տեր Աստծուց ճիշտ ժամանակին օգնություն ընդունելու համար համարձակորեն մոտեցի՛ր Նրա շնորհի աթոռին։ 

«Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը» (Հակոբոս 4․8

Տեր Աստծուն մոտենալը բավականին պարզ ու հստակ մի բան է։ Աստծուց հեռանալը Նրա պատվիրաններով ապրելը չկարևորելն է։ Աստծուն մոտենալը Նրա կամքով ապրելու փափագ ունենալն է։ Մեղքը սիրելը, մեր կյանքի մեղքերին թեթև աչքով նայելը, դրանք արդարացնելն ու մեղքի թաքուն կյանքով ապրելը մեզ հեռացնում է Աստծուց։ Մեղքից ապաշխարելը, դրանից հեռանալու որոշում կայացնելը և խոստովանությամբ մեղքի մահաբեր ազդեցությունը մեր կյանքում չեզոքացնելը մեզ մոտեցնում է Աստծուն։ 

«Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը»։ Միայն Տեր Հիսուսը կարող է քեզ հանել քո կյանքի ճահճից։ Միայն Նա՛ կարող է լցնել քո ներսի դատարկությունը։ Նա է հոգնածին ուժ տվողը։ Նա է կոտրված ու փշրված սիրտ ունեցողին ամրացնողն ու վերականգնողը։ Մոտեցի՛ր Նրան, և Նա կվերցնի քո ուսերից քո կյանքի բոլոր ծանր ու ընկճող բեռները։ Միայն սովորի՛ր Նրան մոտենալու աստվածաշնչյան կերպը։ 

«Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին»։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես