• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 մրտ 2026 թ.

Թող լո՛ւյս լինի

Հրապարակման ամսաթիվ 30 մրտ 2026 թ.

Երբ մթնում է, ես վառում եմ լույսերը, ինչն օգնում է ինձ շարունակել աշխատել կամ տեղաշարժվել տան մեջ։ Անկասկած, առանց լույսի՝ մթության մեջ աշխատելը շատ բարդ է դառնում։ 

Սիրելի՛ Ընկեր, դասը, որը կարող ենք սովորել այս ամենից, այս է. ճիշտ ինչպես մթության ժամանակ կարիք ունենք, որպեսզի լույսը ցրի գիշերվա խավարը, այնպես էլ կարիք ունենք, որպեսզի Քրիստոսի կատարյալ լույսը օգնի մեզ կյանքի իրավիճակները ճիշտ ընկալելու, ինչպես նաև ընթացքն ու ելքը տարբերելու հարցում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե քո կյանքի իրավիճակն այնքան է բարդացել, որ չես կարողանում տեսնել լուծումը, խնդրի՛ր Տեր Հիսուսին, որպեսզի Նա լուսավորի քո ճանապարհը։ Ես սիրում եմ ասել, որ մենք ծառայում ենք ամենակարող Աստծուն, Ով անկանխատեսելի լուծումներ է տալիս անլուծելի խնդիրներին։

Նա Արարիչն է։ Նա ստեղծագործ է։ Նա՛ է ճշմարիտ լույսը (տե՛ս Բ Թագավորաց 22․29 խոսքը)։ Եթե միայն մոտենաս Աստծուն և մտերմանաս Նրա հետ, Նա կլուսավորի քո սիրտը և կտա քեզ իմաստություն ու հայտնություններ, թե ինչպիսի ելքեր գտնես յուրաքանչյուր իրավիճակում ու ինչպես լուծես այն խնդիրները, որոնց բախվել ես կյանքիդ ուղիների մեջ։ 

Չվախենա՛ս։ Թո՛ւյլ տուր, որ Տեր Հիսուսը լուսավորի քո կյանքն ու առաջնորդի քեզ ամեն իրավիճակում։ Նրա՛ն դարձրու քո կյանքի ընթացքը որոշողը, և թո՛ղ Նրա Խոսքը լուսավորի քո բոլոր ճանապարհները։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես