• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 26 մրտ 2026 թ.

Հոգևոր պատերազմի իրողությունը

Հրապարակման ամսաթիվ 26 մրտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Դանիելի մարգարեության մեջ մի պատմություն կա, որից նույնպես կարևոր հոգևոր դաս կարող ենք սովորել։ Ավելին՝ այս պատմությունը նաև մեզ որոշակի տեղեկություններ է փոխանցում հոգևոր աշխարհի և այնտեղ տիրող պատերազմի վերաբերյալ։ 

Սիրելի՛ Ընկեր, Դանիելը քսանմեկ օր սգի մեջ էր, քանի որ Տեր Աստծուց ըմբռնողություն էր խնդրում պատերազմի մասին իր ստացած խոսքի և տեսած տեսիլքի վերաբերյալ։ 

«Այն օրերին ես՝ Դանիելս, սգի մեջ էի երեք յոթնյակ օրեր։ Ախորժելի կերակուր չկերա, և միս ու գինի չմտավ բերանս, և բոլորովին յուղով չօծվեցի, մինչև որ երեք յոթնյակ օրերը չլրացան» (Դանիել 10․2-3):

Քսանմեկ օր անց Դանիելի առջև մի հրեշտակ է կանգնում։ Հետաքրքիր է նկատել, որ Դանիելը միայնակ չի լինում այդ ժամանակ, սակայն նրա հետ լինող մարդիկ չեն տեսնում հրեշտակին, այլ միայն Դանիելը։ Սակայն նրանց բոլորի վրա՝ թե՛ Դանիելի և թե՛ հրեշտակին չտեսնող մարդկանց վրա անասելի վախ իջավ։ 

«Եվ ես լսեցի նրա խոսքերի ձայնը։ Եվ երբ նրա խոսքերի ձայնը լսեցի, թմբիրի մեջ ընկա երեսիս վրա, և երեսս գետնին էր։ Եվ ահա մի ձեռք դիպավ ինձ և ինձ դողալով կանգնեցրեց ծնկներիս ու ձեռքերիս ափերի վրա։ Եվ ինձ ասաց. «Ո՛վ Դանիել, սիրելի՛ մարդ, հասկացի՛ր այն խոսքերը, որ ասում եմ քեզ, և կանգնի՛ր տեղումդ, որովհետև հիմա քեզ մոտ եմ ուղարկվել»։ Եվ երբ նա այս խոսքն ասաց ինձ, ես կանգնեցի դողալով։ Եվ նա ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ Դանիել, որովհետև այն առաջին օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել և քո անձը քո Աստծու առաջ խոնարհեցրիր, քո խոսքերը լսվել են, և ես եկել եմ քո խոսքերի պատճառով» (Դանիել 10.9-12):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հոգևոր աշխարհը իրական է։ Մենք շատ չենք կարող հասկանալ, թե աղոթքներն ու ծոմապահությունը ինչպիսի ազդեցություն ունեն հոգևոր աշխարհում։ Չենք կարող պատկերացնել սրբության կյանքով և մեղքի կյանքով ապրած մարդկանց տեսքն ու դիրքը հոգևոր աշխարհում։ Սակայն Դանիելի մարգարեության այս պատմությունը փոքր-ինչ քողազերծում է այս բոլոր հարցերի պատասխանները։ 

«Եվ պարսիկների թագավորության իշխանը քսանմեկ օր դիմադրեց ինձ, և ահա Միքայելը՝ առաջին իշխանավորներից մեկը, եկավ ինձ օգնելու։ Եվ ես մնացի այնտեղ՝ պարսից թագավորների մոտ։ Եվ ես եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ի՛նչ պիտի պատահի քո ժողովրդին, որովհետև տեսիլքը գալիք օրերի համար է» (Դանիել 10․13-14):

Ուշացած պատասխանը դեռ չի նշանակում մերժված աղոթք։ Աստված Իր Խոսքի մեջ մեզ սովորեցնում է անդադար աղոթել և չթուլանալ աղոթքների մեջ։ Ինչպես Դանիելի պարագայում, այնպես էլ քո՝ գուցե քո աղոթքի պատասխանն ուշանում է։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ Աստված չի ուզում, որ քո աղոթքն իրականանա։ Դանիելի մարգարեության այս հատվածի մեջ մենք սովորում ենք կարևոր ճշմարտություններ հոգևոր աշխարհի և մեր աղոթքների ու ծոմապահությունների հոգևոր ազդեցության մասին։ 

«Եվ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ սիրելի մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր» (Դանիել 10․19):

Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի, որ մենք մեր ապրած կյանքով, հավատարմությամբ ու Աստծու կամքին հնազանդությամբ սիրելի մարդիկ լինենք հոգևոր աշխարհում և ընդունենք այն խաղաղությունը, զորությունն ու քաջությունը, որ Աստված պատրաստել է Իր կամքը սկզբունքային կերպով սիրող մարդկանց համար։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես