• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 15 մրտ 2026 թ.

Անգամ եթե Աստված չազատի․․․

Հրապարակման ամսաթիվ 15 մրտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Այս ուղերձի մեջ շարունակելու ենք դասեր քաղել Դանիելի երեք ընկերների պատմությունից, որում նրանք մերժում են Նաբուգուդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանին երկրպագելը։ Թագավորն անձամբ նրանց հարցրեց, թե արդյոք դիտավորությա՞մբ էր նրանց մերժելը, թե՞ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը մտափոխվել էին և պատրաստ էին իրենց կյանքերը փրկելու համար երկրպագել իր կանգնեցրած արձանին։ 

Սիրելի՛ Ընկեր, Դանիելի երեք ընկերների համարձակ պատասխանն իր մեջ մի կարևոր դաս է պարփակում, որն էլ մեր այսօրվա ուսումնասիրության առարկան է։ 

«Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխանեցին թագավորին և ասացին. «Այս բանի մասին հարկ չկա քեզ պատասխան տալու, ո՛վ Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից ևս, ո՛վ թագավոր, Նա կազատի մեզ։ Իսկ եթե ոչ, ապա իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու» (Դանիել 3.16-18):

Դանիելի երեք ընկերները հավատում էին Տեր Աստծու ամենակարող լինելուն։ Նրանք համոզված էին, որ Աստված կարող է իրենց ազատել անգամ կրակի հնոցից։ Միակ բանը, որում նրանք համոզված չէին, այն էր, որ վստահ չէին՝ արդյո՞ք Աստծու կամքն է նրանց գերբնական փրկությունը այրող կրակի ճիրաններից, թե՞ Աստված որոշել էր, որ երեք ընկերների երկրային առաքելությունն ավարտված է և Երկինք գնալու ժամանակն է։ Այդ պատճառով նրանց պատասխանը հետևյալն էր․ «Եթե մեր Աստված մեզ անգամ չազատի էլ, ապա իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու»։Անգամ եթե Աստված չազատի․․․ Իսկ ինչի՞ վրա է հիմնված մե՛ր հավատքը։ Հանուն ինչի՞ ենք մենք պաշտում Աստծուն։ Արդյոք մենք հավատո՞ւմ ենք Աստծուն՝ հիմնվելով Նրա Խոսքի բացահայտած ճշմարտությունների վրա։ Արդյոք մեր սերն առ Աստված այս երկրային կյանքում Նրանից ունեցած մեր ակնկալիքի՞ց է բխում, թե՞ հավատում ենք Աստծուն, որովհետև Նա մեր Արարիչն է, Փրկիչն ու մեր երկնային Հայրը։ Իրական հավատքը հիմնված է Աստծու Խոսքի, այլ ոչ թե իրավիճակների ու մեր կյանքի ընթացքի վրա։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ինչպիսի՞ իրավիճակներով ես անցնում քո կյանքի ներկա ընթացքի մեջ։ Արդյոք բախվո՞ւմ ես այնպիսի փորձությունների, որոնք քեզնից քաջություն ու հավատք են պահանջում, որպեսզի չթուլանաս հավատքի քո ընթացքի մեջ և հավատարիմ մնաս Աստծուն ու Նրա Խոսքի փոխանցած սկզբունքներին մինչև վերջ։ Գուցե քո պարագայում էլ մարդիկ նայում են քո կյանքի դժվարություններին և ասում, թե արդյոք այն Աստված, Ում դու պաշտում ես, կարո՞ղ է քեզ ազատել դրանցից։ Իսկ ինչպիսի՞ն է նման իրավիճակներում քո՛ արձագանքը։ 

«Թեկուզ թզենին չծաղկի, և որթատունկի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի, և արտերը կերակուր չտան, ոչխարը կտրվի փարախից, և արջառ չլինի գոմերում, սակայն ես Տիրոջով պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ» (Ամբակում 3․17-18):

Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի Նրա հանդեպ մեր սերն ու վստահությունը խորացնելու խնդրվածքը, որպեսզի ճանաչենք ու հավատանք Տեր Աստծու բարի, հաճելի ու կատարյալ կամքին, և երբե՛ք չպաշտենք Նրան՝ մեր սեփական շահից ելնելով, այլ մեր նվիրումն ու հավատարմությունը մղի մեզ հանուն Նրա ապրելու անգամ այն ժամանակներում, երբ ամեն բան մեր դեմ է և մենք չգիտենք, թե հաջորդ պահին մեզ հետ ինչ է տեղի ունենալու։ 

Աղոթում եմ, որ մենք երբե՛ք չմոռանանք Դանիելի երեք ընկերների հավատքի պատասխանը․ «Եթե մեր Աստված մեզ անգամ չազատի էլ, ապա իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու»։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես