• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 26 փտր 2026 թ.

Հավատո՞ւմ ես, որ Տեր Հիսուսը եկավ, որ քեզ փրկի քո մեղքերից

Հրապարակման ամսաթիվ 26 փտր 2026 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Արդյոք հավատո՞ւմ ես, որ․․․» անվանումը։ Այս շարքի նախորդ ուղերձների մեջ անդրադարձել ենք այն աստվածաշնչյան ճշմարտություններին, որոնք խոսում են Տեր Հիսուսի մարմնացյալ Աստված լինելու փաստի, յուրաքանչյուր մարդու հանդեպ Տեր Աստծու անպայմանական սիրո և այդ սիրուց բխած Տեր Աստծու փափագի մասին՝ ուղղված հավիտենական տանջանքի հեռանկարից մարդկանց փրկելուն։ 

Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձի մեջ խոսելու ենք Տեր Աստծու փրկության կերպի մասին։ Այո՛, Տեր Հիսուսը աշխարհ եկավ, որպեսզի փրկի մարդկանց հավիտենական տանջանքից։ Սակայն ինչպե՞ս։ Ինչպե՞ս է Նա փրկում մարդկանց։ 

«Հիսուս» անունը թարգմանաբար հե՛նց փրկիչ է նշանակում։ Երբ հրեշտակը Հովսեփին հայտնեց, որ Մարիամի որովայնում զարգացող մանուկը խոստացյալ Փրկիչն է, նաև պատվիրեց, որ երեխայի անունը Հիսուս դրվի։ Աստվածաշնչյան այս հատվածը լուսաբանում է նաև այն, թե ինչի՛ց էր փրկելու Փրկիչը բոլոր այն մարդկանց, որոնք Իր ժողովուրդն էին դառնալու Իր ուսուցումներին հավատալու արդյունքում։ 

«Եվ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Նա որդի պիտի ծնի, և Նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև Նա Իր ժողովրդին պիտի փրկի իրենց մեղքերից»։ Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և Նրան կկոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ» (Մատթեոս 1․20-23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հավատո՞ւմ ես, որ Տեր Հիսուսի մարմնանալով իրականացավ Էմմանուելի մասին մարգարեությունը՝ Աստված մարմնով մարդկանց մեջ բնակվեց։ Հավատո՞ւմ ես, որ Փրկիչը մարդկանց փրկում է հավիտենական կորստից՝ փրկելով նրանց իրենց մեղքերից։ Հավատո՞ւմ ես, որ մեղքերի ներումը մարդն ընդունում է միայն և միմիայն Քրիստոսի արյան շնորհիվ։ Սակայն Քրիստոսի արյան մաքրագործող զորությունը գործում ու սրբում է մեղքերից միայն այն մարդկանց, որոնք իրենց կյանքի մեղքերն ու անօրենությունները խավարից բերում են լույսի մեջ՝ խոստովանելով դրանք և ապաշխարելով դրանցից։ 

«Նրանով փրկություն ունենք Իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն Իր շնորհի առատության» (Եփեսացիս 1․7):

Հավատո՞ւմ ես, որ Տեր Հիսուսը աշխարհ է եկել, որպեսզի քեզ փրկի քո մեղքերի մահաբեր ազդեցությունից։ Մեղքն իր մեջ մահ ու անեծք է պարփակում։ Քանի որ մարդիկ անմիջապես չեն ստանում իրենց մեղքերի պատիժը, նրանք չեն հավատում մեղքի մահաբեր ազդեցությանը։ Սակայն Աստվածաշունչը հստակ է նաև այս հարցում։ Հավատո՞ւմ ես։ 

«Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիս 6․23):

Հավատո՞ւմ ես, որ մեղքից ազատվելու և Քրիստոսի արյամբ մաքրվելու ու սրբվելու միակ կերպը մեղքերի խոստովանությունն է՝ դրանք Տեր Աստծու առաջ բերելն ու դրանցից հեռանալու որոշում կայացնելը, որը հե՛նց ապաշխարությունն է։ Հավատո՞ւմ ես, որ միայն ներողություն խնդրելով և գործած մեղքերի համար զղջալով՝ չի կարող լինել մեղքերի թողություն, այլ անհրաժեշտ է նաև դրանց դեմ պայքարելու և դրանց քո կյանքից հեռացնելու որոշում կայացնել։ Հավատո՞ւմ ես, որ  Տեր Հիսուսն աշխարհ է եկել, որպեսզի քեզ փրկի քո մեղքերից։

«Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․7-9):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես