• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 15 փտր 2026 թ.

Աստծու որդիներ լինելու իշխանությունը

Հրապարակման ամսաթիվ 15 փտր 2026 թ.

Այս ուղերձով ավարտում ենք շարքը, որը կոչվում է «Ի՞նչ է նշանակում հավատալ Տեր Հիսուսի անվանը»։ Հուսով եմ՝ ուղերձների այս շարքը Տեր Հիսուսի անվան մասին Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների շուրջ մտորելու առիթ տվեց քեզ և կօգնի քեզ Տիրոջ անվան հանդեպ հե՛նց աստվածաշնչյան հավատք ձևավորելու հարցում։ 

Սիրելի՛ Ընկեր, այս շարքի մեր վերջին ուղերձը նվիրված է Աստծու որդիներ լինելու իշխանությանը, որը բխում է Տեր Հիսուսին մեր կյանքերում ընդունելուց և Նրա անվանը հավատալուց։ 

«Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1․11-13):

Որպեսզի յուրաքանչյուր մարդ հասկանա, թե ինչպես է ընդունում Տեր Հիսուսին, Աստվածաշունչը մեզ հուշում է փոխանցում և մեր ուշադրությունը նախ սևեռում նրա վրա, թե ի՛նչ է նշանակում Տեր Հիսուսին չընդունելը։ 

«Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին․․․»։ Հրեաները մերժեցին Տեր Հիսուսին և չընդունեցին Նրան։ Ինչպե՞ս։ Պատասխանը պարզ ու հստակ ներկայացնում է Աստվածաշունչը։ 

«Դուք քննում եք Սուրբ Գիրքը՝ կարծելով, թե դրա մեջ եք գտնելու հավիտենական կյանքը։ Սակայն դա էլ վկայում է Իմ մասին։ Բայց դուք չեք կամենում Ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Ես Իմ Հոր անունով եկա, և Ինձ չեք ընդունում։ Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։ Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ իրարից փառք եք ընդունում և այն փառքը, որ միայն Աստծուց է, չեք փնտրում» (Հովհաննես 5․39-40,43-44):

Տեր Հիսուսին ընդունել՝ նշանակում է ընդունել Նրա ուսուցումների բացահայտած ճշմարտությունները։ Տեր Հիսուսին մերժել՝ նշանակում է մերժել Նրա ուսուցումների  բացահայտած ճշմարտությունները։ Տեր Հիսուսին ընդունել՝ նշանակում է հավատալ Նրա խոսքերին և Նրա կամքին հնազանդ կյանք ապրելու որոշում կայացնել։ Տեր Հիսուսին մերժել՝ նշանակում է կասկածի տակ դնել Նրա խոսքերի ճշմարիտ լինելը և ապրել Նրա կամքին հակառակ կյանքով։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի անվանը հավատալու մասին էին մեր նախորդ ուղերձները։ Մենք անդրադարձանք այս տիեզերքի ամենազորեղ անվան հանդեպ հավատքի տարբեր կողմերին։ Եվ Աստվածաշունչը հստակ ասում է, որ Տեր Հիսուսին ընդունողներն ու Նրա անվանը հավատացողներն են, որ իշխանություն ունեն Աստծու որդիներ կոչվելու։  

«Բոլոր մարգարեները Նրա մասին վկայում են, որ բոլոր Նրան հավատացողները Նրա անունով մեղքերի թողություն կստանան» (Գործք Առաքելոց 10.43):

Մենք Տեր Աստծու զավակներն ենք, եթե ընդունում ենք Քրիստոսի ուսուցումները։ Մենք Տեր Աստծու զավակներն ենք, եթե հավատում ենք Նրա Որդու անվանը։ Մենք հենց ա՛յդ անվան՝ Տեր Հիսուսի անվան իշխանության շնորհիվ ենք մեղքերի թողություն ստանում, քանի որ հավատում ենք ո՛չ թե միայն բառերով, այլ կենդանի հավատքով՝ մեր կյանքի գործերով հաստատված հավատով։ 

Եթե միա՜յն մարդը կարողանար պատկերացնել, թե հավիտենության մեջ ինչպիսի՜ մեծ ու պատվական կոչում է Աստծու զավակ լինելու փաստը․․․ Եթե միա՜յն կարողանանք հավատալ ու գիտակցել Տեր Հիսուսի անվանը հավատալու կարևորությունը․․․ 

Իմ այս աղոթքը հե՛նց քեզ համար է, որպեսզի դու հավատաս Տեր Հիսուսի անվանը և այդ անվան շնորհիվ մեղքերի թողություն և Աստծու ընտանիքին որդեգրություն ունենաս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես