• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 13 փտր 2026 թ.

Տեր Հիսուսի անունով աղոթելը

Հրապարակման ամսաթիվ 13 փտր 2026 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կոչվում է «Ի՞նչ է նշանակում հավատալ Տեր Հիսուսի անվանը»։ Տեր Հիսուսը նաև Իր անունով աղոթել էր սովորեցնում աշակերտներին։ Ի՞նչ է նշանակում Տեր Հիսուսի անունով աղոթելը։ Արդյոք դա միայն քո խնդրվածքը «Տեր Հիսուսի անունով․․․» արտահայտությամբ ավարտե՞լն է։ Ի՞նչ է սովորեցնում աղոթքի մեջ Տեր Հիսուսի անվան մասին Աստվածաշունչը և արդյոք մենք հավատո՞ւմ ենք Տեր Հիսուսի անվան զորությանը աղոթքների ու խնդրվածքների առումով։ 

«Եվ ինչ որ Իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի։ Եթե Իմ անունով որևէ բան խնդրեք, Ես այն կկատարեմ» (Հովհաննես 14․13-14):

Սիրելի՛ Ընկեր, ինչպես արդեն նշել ենք այս շարքի մեր նախորդ ուղերձների մեջ, Տեր Հիսուսի անունը կապ ունի Նրա իշխանության հետ։ Վերը բերված աստվածաշնչյան խոսքերում Տեր Հիսուսը աշակերտներին ուսուցանում է Իր անունով աղոթքներ անելու մասին։ Սա նշանակում է մոտենալ Աստծուն և խնդրել որպես Քրիստոսին պատկանող մարդիկ՝ Նրա առաքելությունն ընդունած և Նրա ուսուցումներին հնազանդ աշակերտներ։ 

«Դուք նույնպես այժմ նեղություն եք կրում, բայց Ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ, ու ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չի խլելու։ Եվ այդ օրն Ինձ ոչինչ չեք հարցնելու։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ Իմ անունով Հորից խնդրեք, կտա ձեզ։ Մինչև հիմա Իմ անունով ոչինչ չեք խնդրել. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Հովհաննես 16․22-24):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, աղոթել Տեր Հիսուսի անունով՝ նշանակում է աղոթել այնպես և այն բաների համար, որը Տերը կաղոթեր, եթե նման կարիքի բախվեր Իր երկրային կյանքի ընթացքում։ 

Տեր Հիսուսի անունով աղոթողները ասես Նրա դեսպանները լինեն այս աշխարհում։ Ինչպես որևէ երկրի դեսպանը չի ներկայացնում սեփական շահը, այլ ներկայացնում է իր երկրի շահը, այնպես էլ Քրիստոսի աշակերտները պետք է Քրիստոսի շահը ներկայացնողներ լինեն։ Եվ մեր աղոթքները արտացոլում են մեր շահն ու փափագները։ Մեր աղոթքները խոսում են մեր երազանքների ու ձգտումների մասին։ 

Ինչպես դեսպանը պաշտոնական հանդիպումների ժամանակ փոխանցում է իր երկրի ղեկավարի խոսքերը և ներկայացնում մոտեցումներն ու սկզբունքները, այնպես էլ Տեր Հիսուսի անվանը հավատացող մարդն Աստծուն աղոթելիս՝ ո՛չ թե աշխարհի օրինակով ձևավորված սեփական կարիքներն է ներկայացնում, այլ Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներից ու կենսակերպից բխող կարիքների համար է խնդրում։ 

«Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք։ Սա է այն վստահությունը, որ Նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ Նրանից ստանում ենք մեր խնդրածները» (Ա Հովհաննես 5․13-15):

Խնդրել Տեր Հիսուսի անունով՝ նշանակում է խնդրել Նրան պատկանելու և Նրան ներկայացնելու իշխանությամբ։ Խնդրել Տեր Հիսուսի անունով՝ նշանակում է խնդրել Նրա կամքին համապատասխան բաներ։ Խնդրել Տեր Հիսուսի անունով՝ նշանակում է աղոթել որպես Քրիստոսի դեսպաններ, որոնք Աստծու Արքայության շահը վեր են դասել սեփական շահից ու հարմարավետությունից։ Հավատո՞ւմ ես Տեր Հիսուսի անվանը․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես