• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 11 փտր 2026 թ.

«Հիսուս» անվան իշխանությունը

Հրապարակման ամսաթիվ 11 փտր 2026 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կոչվում է «Ի՞նչ է նշանակում հավատալ Տեր Հիսուսի անվանը»։ Հավատալ Տեր Հիսուսի անվանը՝ նշանակում է հավատալ Նրա անվան իշխանությանը։ Տեր Հիսուսի անունը բարձր է բոլոր անուններից։ Անվան բարձր լինելը խոսում է իշխանության զորեղ լինելու մասին։ 

«Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ» (Փիլիպպեցիս 2․9-10):Սիրելի՛ Ընկեր, հավատո՞ւմ ես, որ այս տիեզերքում չկա ավելի մեծ իշխանություն ունեցող մեկը։ Հավատո՞ւմ ես, որ Տեր Հիսուսի անվան իշխանությունը գործում է միայն Նրան պատկանող մարդկանց կյանքերում։ 

Մեր օրերում մի մոլորություն է տարածված, որը տարածված էր նաև առաքյալների ժամանակներում։ Մարդիկ, որոնք չեն ապրում Տեր Հիսուսի աշակերտի կյանքով, ուզում են օգտվել Նրա անվան մեջ պարփակված իշխանությունից։ 

«Շրջիկ հրեաներից ոմանք էլ, որ երդվեցնողներ էին, փորձեցին չար ոգիներ ունեցողների վրա Տեր Հիսուսի անունը կանչել՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսն է քարոզում»։ Այս անում էին ոմն հրեա քահանայապետ Սկևայի յոթ որդիները։ Բայց չար ոգին պատասխանեց ու ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, իսկ դո՞ւք ով եք»։ Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, նրանց վրա հարձակվելով և երկուսին էլ բռնելով, այնպիսի ուժ ցուցաբերեց նրանց նկատմամբ, որ այդ տնից մերկ ու վիրավոր փախան։ Այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին և հեթանոսներին։ Նրանց բոլորի մեջ ահ ընկավ. և Տեր Հիսուսի անունը փառավորվում էր» (Գործք Առաքելոց 19․13-17):

Տեր Հիսուսի անունը փառավորվում է, երբ հստակ երևում է Նրա անվան իշխանությունը Իր աշակերտների կյանքում և այդ իշխանության բացակայությունը Նրա անունը հռչակող, բայց Նրա ուսուցանած սրբության կյանքը մերժող մարդկանց կյանքերում։ Տեր Հիսուսի անունը կախարդական բացականչություն չէ, որից փախչում են չար ոգիները։ Վերը բերված օրինակը աստվածաշնչյան կարևոր դաս է մեզ փոխանցում։ 

«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա» (Մատթեոս 28․18):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի այս խոսքերն ուղղված էին Իր աշակերտներին։ Այս խոսքերը ուղղված չէին ո՛չ այն ժամանակների և ո՛չ էլ մեր ժամանակների «երդվեցնողներին», որոնք ընդունած չլինելով Տեր Հիսուսի ուսուցումները՝ փորձում են հռչակել ու դավանել այդ մեծագույն իշխանություն պարփակող անունը։ 

«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):

Տեր Հիսուսի անվան իշխանությունը բխում է Իր աշակերտների հետ Նրա ներկայությունից։ Ինչպիսի՜ զորավոր խոստում՝ «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։ Եթե դու Տեր Հիսուսի աշակերտն ես, սակայն անցնում ես ծանրագույն փորձություններով ու դժվարություններով․․․, եթե անգամ կյանքիդ ներկա իրավիճակից ելքի նշույլ անգամ չի երևում, ապա հավատա՛ Քրիստոսի անվան զորությանը, կանչի՛ր Նրա անունը և հիշի՛ր, որ Նրանն է ողջ իշխանությունը Երկնքում և երկրի վրա։ Հավատո՞ւմ ես Տեր Հիսուսի անվանը․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես