• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 10 փտր 2026 թ.

Միակ անունը, որով հնարավոր է մարդու փրկությունը

Հրապարակման ամսաթիվ 10 փտր 2026 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կոչվում է «Ի՞նչ է նշանակում հավատալ Տեր Հիսուսի անվանը»։ Մի հրաշալի, բայց շատերի համար խնդրահարույց հայտարարություն կա Աստվածաշնչում Տեր Հիսուսի անվան մասին, որին էլ նվիրված է մեր այսօրվա ուղերձը։ Աստծու Սուրբ Հոգով գրված Աստծու Խոսքը պնդում է, որ երկնքի տակ մարդկանց տրված մեկ ուրիշ անուն գոյություն չունի, որով մարդը կարող է փրկություն ընդունել։ Այս պնդումը հիմք է, որը հասկանալուց հետո յուրաքանչյուր մարդ պետք է իրեն տա այն հարցը, թե արդյոք անկեղծորեն հավատո՞ւմ է Տեր Հիսուսի անվանը։  

«Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել» (Գործք Առաքելոց 4․12):

Սիրելի՛ Ընկեր, իսկ դու հավատո՞ւմ ես, որ Տեր Հիսուսը փրկության միակ ճանապարհն է, այլ ոչ թե ճանապարհներից մեկը։ Հավատո՞ւմ ես Աստվածաշնչի այս կարևորագույն պնդմանը։ 

Ես հանդիպել եմ այլ կրոնների մարդկանց և, ցավով կարող եմ նշել, որ նաև որոշ քրիստոնյաների, որոնք պնդում են, թե բոլոր կրոններն էլ փրկության ուղիներ են առաջարկում, ինչպես լեռան գագաթը տանող տարբեր արահետները։ Անգամ քրիստոնեություն դավանող մի կրոնական առաջնորդ հանդգնություն ունեցավ հայտարարելու, թե բոլոր կրոնները նույն Աստծու մասին են խոսում, սակայն տարբեր «լեզուներով»։ 

Ես փորձում եմ հասկանալ այլ կրոնների մարդկանց այս մոլորյալ կարծիքը, քանի որ նրանք չեն հավատում Աստվածաշնչի գրածներին։ Սակայն սիրտս կտոր-կտոր է լինում, երբ նույնը լսում եմ իրենց քրիստոնյա կոչող և Աստվածաշունչն ընդունող մարդկանցից։ Մի՞թե մենք չենք լսում Տեր Հիսուսի հստակ ու պարզ արտահայտած խոսքերը․

«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ Իմ միջոցով» (Հովհաննես 14․6):

«․․․ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ Իմ միջոցով»։ Ինչպիսի՜ հստակ ու պարզ ճշմարտություն։ «Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել»։ Չկա՛ ուրիշ ճանապարհ։ Չկա՛ ուրիշ անուն։ Չկա՛ ուրիշ մեկը․․․Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի անվանը հավատալ՝ նշանակում է նաև հավատալ Նրանով փրկության բացառիկությանը։ Չկա՛ ուրիշ անուն։ Չկա՛ ուրիշ ճանապարհ։ Չկա՛ ուրիշ մեկը․․․ Հավատո՞ւմ ես։ 

Մենք պետք է կողմնորոշվենք՝ հավատում ենք մեր տրամաբանությանն ու հոգևոր աշխարհի մասին մեր սահմանափակ գիտելիքների հիման վրա կատարած եզրահանգումների՞ն, թե՞ հավատում ենք Աստծու Խոսքին և հոգևոր աշխարհի մասին մեզ բացարձակ ճշմարտություններ փոխանցող Տեր Հիսուսի խոսքերին։ Ես հավատում եմ Տեր Հիսուսի անվանը, իսկ դո՞ւ․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես