• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 3 փտր 2026 թ.

Ինչպե՞ս ես վերաբերվում ցույցերին ու տարբեր ակցիաներին

Հրապարակման ամսաթիվ 3 փտր 2026 թ.

Ցույցերի միջոցով մարդիկ արտահայտում են իրենց բողոքը կամ բարկությունը՝  մասնակցելով գործադուլների, փողոցներ փակելով կամ սոցցանցերում որոշակի կոչեր ու հայտարարություններ տարածելով: Մարդիկ նման ակցիաների միջոցով  մյուսներին ստիպում են լսել ու նկատել իրենց դժգոհությունը: 

Սիրելի՛ Ընկեր, ի տարբերություն մարդկանց՝ Աստված ո՛չ թե Իր դժգոհության բողոքն է լսելի դարձնում, այլ մեր հանդեպ ունեցած Իր սերը․ «Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5.8):

Աստված ի ցույց է դնում մեր հանդեպ ունեցած Իր սերը։ Նա փափագում է, որ դու նկատես ու հասկանաս Իր սիրո գործերը։ Սիրով լեցուն Իր ուղերձներով Նա կամենում է գրավել քո ուշադրությունը․․․

  • Նա ուզում է հիշեցնել քեզ, որ դու Իր զավակն ես և պետք է Իր սիրո մեջ ապրես։ 
  • Նա որոնում է քեզ և ուզում է քո կյանքը դնել ճիշտ ուղու վրա, որպեսզի դու երբե՛ք չշեղվես Իր բարի, հաճելի ու կատարյալ կամքից:
  • Նա կբռնի քո ձեռքը, երբ հոգնես, և կզորացնի քեզ, երբ ուժասպառ լինես:
  • Նա կարոտում է քեզ ու կարևորում է այն ժամանակը, որը դու Իրեն ես հատկացնում: 

Տեր Հիսուս Քրիստոսը Հայր Աստծու՝ մեր հանդեպ ունեցած սիրո մարմնավորումն է։ Մոտ 2000 տարի առաջ Նա Իր սերը ցույց տվեց՝ խաչի մահվան միջոցով մեր մեղքերի համար փրկագին դառնալով: Նա չի փոխվել նաև այսօր։ Նա մեր կյանքերում հույսի, խաղաղության և անհամար օրհնությունների Հեղինակն է: 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այո՛, Աստված ի ցույց է դնում և ուզում է, որ դու նկատես Իր ջերմ վերաբերմունքը քո հանդեպ․ «Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի Ինձ քաշեցի» (Երեմիա 31․3

Հավատում եմ, որ Տերը սպասում է քո սիրո և հնազանդության արձագանքին․․․Երկրպագի՛ր և երախտիքի աղոթք բարձրացրու առ Աստված․․․Նա արժանի՛ է մեր փառաբանություններին ու մեծարանքին․․.

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես