• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 1 փտր 2026 թ.

Աստծու հետ մտերմության անուշահոտությունը

Հրապարակման ամսաթիվ 1 փտր 2026 թ.

Այս ուղերձով մենք ավարտում ենք շարքը, որը կրում է «Քո հոգևոր անուշահոտությունը» անվանումը։ Ինչպես այս ֆիզիկական աշխարհում ամեն մարդ, ամեն ընտանիք ու ամեն ժողովուրդ իր յուրահատուկ հոտն ունի, այնպես էլ հոգևոր աշխարհում մարդիկ որոշակի հոտ ունեն։ Աստվածաշունչը սովորեցնում է իրական քրիստոնյաներից բխող անուշահոտության մասին։ 

«Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և Իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։ Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ» (Բ Կորնթացիս 2․14-15):

Սիրելի՛ Ընկեր, հոգևոր անուշահոտության թեմայով մեր այս վերջին ուղերձի մեջ ուզում եմ անդրադառնալ մի կարևոր գործոնի, որն, ի թիվս նախորդ ուղերձների մեջ թվարկված գործոնների, ձևավորում է հոգևոր մարդու անուշահոտությունը։ Երբ մարդիկ շատ մտերիմ են միմյանց հետ, նրանք միմյանց են փոխանցում իրար բուրմունքները։ Մայրը և նորածինը կամ սիրո ու մտերմության մեջ ապրող ամուսինները ասվածի լավագույն օրինակներն են։ 

Հոգևոր անուշահոտության առումով շատ կարևոր է Տեր Աստծու հետ սերտ մտերմության հարաբերություն ունենալը։ Տեր Աստծու հետ մտերմության գաղափարը խորթ է հնչում բազմաթիվ մարդկանց համար, քանի որ նրանք Աստծուն պատկերացնում են որպես հեռու մի ինչ-որ վայրում մարդկանց հեռվից հետևող Աստված։ Սակայն ճշմարտությունը ճիշտ հակառակն է։ Աստվածաշունչը մեզ հայտնում է, որ Աստված շատ մոտ է յուրաքանչյուր մարդու։ Պարզապես պետք է ամբողջ սրտով փափագել Նրա հետ մտերմությանը։ 

«Փնտրե՛ք Տիրոջը, քանի որ Նա գտնվում է, կանչե՛ք Նրան, մինչ Նա մոտ է։ Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և Նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև Նա առատապես կների» (Եսայիա 55․6-7):

«Դուք կկանչեք Ինձ և կգաք ու կաղոթեք Ինձ, և Ես կլսեմ ձեզ։ Դուք կփնտրեք Ինձ ու կգտնեք, երբ Ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք» (Երեմիա 29․12-13):

Աստված մոտ է յուրաքանչյուր մարդու և փափագում է իրական ու սերտ մտերմության։ Սակայն Տեր Աստծու հետ մտերիմ հարաբերություն ունենալու համար մարդը պետք է թողնի իր ճանապարհներն ու իր խորհուրդները, իր պատկերացումներն ու Աստծու կամքին հակասող իր ապրելակերպը։ Այդ ժամանակ Աստված կընդունի Նրան Իր ընտանիքի մեջ։ 

«Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը» (Հակոբոս 4․8):Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը աղոթում էր մեր ու Իր մտերմության համար։ Նա այդ մտերմության աստիճանը նկարագրող հրաշալի օրինակ է մեզ փոխանցում։ 

«Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան Ինձ, որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես Դու, Հա՛յր, Իմ մեջ, և Ես՝ Քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ Դո՛ւ Ինձ ուղարկեցիր։ Եվ այն փառքը, որ Ինձ տվեցիր, Ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ։ Ես՝ նրանց մեջ, և Դու՝ Իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ Դո՛ւ Ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես Ինձ սիրեցիր» (Հովհաննես 17․20-23):

Հնարավո՞ր է արդյոք այսպիսի մտերմություն Հայր Աստծու և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ։ Այո՛, հնարավոր է։ Աստվածաշունչն է մեզ այդպես սովորեցնում։ Նման մտերմության պայմանը մեր պատկերացրած ու մեզ հարմար կյանքով ապրելուց ապաշխարելն է և Տեր Աստծու կամքով ապրելու որոշում կայացնելը։ Տերը ո՛չ միայն աղոթում էր նման մտերմության համար, այլև ուսուցանում դրան հասնելու ուղին։ 

«Այն օրը դուք կիմանաք, որ Ես Իմ Հոր մեջ եմ, և դուք՝ Իմ մեջ, իսկ Ես՝ ձեր մեջ։ Ով ունի Իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է Ինձ սիրում. ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից, Ես էլ պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ նրան» (Հովհաննես 14.20-21):

Այսօր մտորի՛ր Տեր Հիսուսի այս խոսքերի շուրջ՝ «Ես Իմ Հոր մեջ եմ, և դուք՝ Իմ մեջ, իսկ Ես՝ ձեր մեջ»։ Հե՛նց այսպիսի մտերմության ու Տիրոջ հետ մտերիմ շփման արդյունքում ենք մենք դառնում Քրիստոսի անուշ բույրը թե՛ փրկվածների և թե՛ կորուսյալների մեջ։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես