• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 31 հնվ 2026 թ.

Ամեն ընտանիք իր բուրմունքն ունի

Հրապարակման ամսաթիվ 31 հնվ 2026 թ.

Մենք մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Քո հոգևոր անուշահոտությունը» անվանումը։ Ինչպես այս ֆիզիկական աշխարհում ամեն մարդ, ամեն ընտանիք ու ամեն ժողովուրդ իր յուրահատուկ հոտն ունի, այնպես էլ հոգևոր աշխարհում մարդիկ որոշակի հոտ ունեն։ Աստվածաշունչը սովորեցնում է իրական քրիստոնյաներից բխող անուշահոտության մասին։ 

«Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և Իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։ Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ» (Բ Կորնթացիս 2․14-15):

Սիրելի՛ Ընկեր, իսկ դու որևէ եկեղեցու անդա՞մ ես։ Գիտե՞ս, որ Տեր Հիսուսն է կարգ դրել, որ յուրաքանչյուր հավատացյալ ունենա հոգևոր առաջնորդ և մաս կազմի հոգևոր համայնքի, որպեսզի Քրիստոսի Մարմնի օրհնությունն ընդունի իր կյանքի մեջ։ Տեղական հոգևոր համայնքը Տեր Աստծու կողմից ստեղծված մի կառույց է, որը նպատակ ունի ապահովելու հավատացյալի հոգևոր խնամքը՝ նպաստելով նրա հոգևոր աճին ու հասունացմանը։ 

Տեր Հիսուսն է եկեղեցում կարգել ծառայողներ, այդ թվում նաև՝ հովիվներ և ուսուցիչներ, որոնք անմիջական ազդեցություն ունեն վերը նշված հոգևոր խնամքի հետ։ Յուրաքանչյուր մարդ, որ հավատում է Տեր Հիսուսի խոսքերին ու հարգում Նրա կամքը, պետք է գտնի տեղական եկեղեցի, մաս կազմի որևէ հոգևոր համայնքի և ընդունի որևէ առաջնորդի հոգևոր խնամակալությունը։ 

«Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը խոսեցին ձեզ. նայե՛ք նրանց կյանքի վախճանին և հետևե՛ք նրանց հավատի օրինակին։ Ձեր առաջնորդներին անսացե՛ք ու հնազանդվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն և ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ» (Եբրայեցիս 13․7,17):

«Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է» (Եբրայեցիս 10․24-25):Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, գիտե՞ս արդյոք, որ քո հոգևոր ընտանիքը իր բուրմունքն է փոխանցում քեզ, որը քեզ տարբերակում է հոգևոր աշխարհում։ Շատ կարևոր է, որ գտնես այնպիսի եկեղեցի, որի ուսուցումները հիմնված չեն մարդկային տրամաբանության կամ ավանդությունների ու առասպելների վրա, այլ միայն և միմիայն Աստծու մաքրամաքուր Խոսքի՝ Աստվածաշնչի վրա։ Այլապես քո վրայից սխալ եկեղեցու կամ կրոնական ուղղության շեղվածության հոտն է բուրելու։  

Կարևոր է նաև, որ գտնես այնպիսի հոգևոր համայնք, որ չամաչես քո հոգևոր առաջնորդի ապրած կյանքի համար։ Վերը բերված աստվածաշնչյան խոսքի մեջ մենք մի կարևոր սկզբունք ենք սովորում։ Հոգևոր ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի նմանվել իր հոգևոր առաջնորդի հավատքի ընթացքին։ Եթե հոգևոր առաջնորդը այնպիսի կյանքով է ապրում, որը չի համապատասխանում Աստվածաշնչի սկզբունքներին, ապա դու սխալ վայրում ես։ 

Ինչպես ընտանիքը իր հոտն է փոխանցում այդ ընտանիքի անդամներին․․․, ինչպես տունը իր հոտն է փոխանցում այդ տանը բնակվողներին, այնպես էլ քո հոգևոր ընտանիքը իր բուրմունքն է փոխանցում քեզ։ Քննի՛ր քո հոգևոր ընտանիքի վարդապետությունը։ Քննի՛ր քո հոգևոր առաջնորդի վարքը և կյանքի սկզբունքները։ Նրանք իրենց բուրմունքը քեզ են փոխանցելու։ Ես օրհնված եմ մեր եկեղեցով և իմ հոգևոր առաջնորդով։ Իսկ դո՞ւ․․․

Այսօր հատուկ աղոթում եմ քեզ համար, որպեսզի հաղթահարես քո հոգևոր կյանքի բոլոր դժվարությունները և կարողանաս դրական պատասխանել իմ տված հարցին։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես