• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 հնվ 2026 թ.

Զոհաբերության անուշահոտությունը

Հրապարակման ամսաթիվ 30 հնվ 2026 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քո հոգևոր անուշահոտությունը» անվանումը։ Ինչպես այս ֆիզիկական աշխարհում ամեն մարդ, ամեն ընտանիք ու ամեն ժողովուրդ իր յուրահատուկ հոտն ունի, այնպես էլ հոգևոր աշխարհում մարդիկ որոշակի հոտ ունեն։ Աստվածաշունչը սովորեցնում է իրական քրիստոնյաներից բխող անուշահոտության մասին։ 

«Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և Իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։ Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ» (Բ Կորնթացիս 2․14-15):

Սիրելի՛ Ընկեր, Հին Կտակարանում բազմաթիվ հատվածներում գրված է, որ Աստծուն մատուցված ողջակեզները անուշահոտություններ էին հոգևոր աշխարհում։ 

«Սրանք կմատուցեք յոթ օրերի ընթացքում ամեն օր՝ իբրև հացի ընծա, անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար․․․ Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ» (Թվոց 28․24,27):Սակայն միայն Հին Կտակարանը չէ, որ խոսում է զոհաբերություններից բխող անուշահոտության մասին։ Անշուշտ, Նոր Կտակարանում Քրիստոսի զոհից հետո այլևս կենդանիների զոհաբերություններն ընդունելի չեն Աստծուն։ Բայց զոհաբերությունների անուշահոտությունը չի դադարել դեպի Տերը բարձրանալուց։ Ինչպես միշտ՝ ամենաանուշ բուրմունքը Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերությունից է բխում։ «Եվ սիրո՛վ վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու Իրեն մեզ համար ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն» (Եփեսացիս 5․2):

Երբ մենք ապրում ենք մեր Տիրոջ նման զոհաբեր կյանքով, մեզնից նույնպես զոհաբերության անուշահոտություն է սկսում տարածվել հոգևոր աշխարհում։ «Նվերներ չեմ ուզում, այլ այն պտուղը, որ ձեր հաշվին է ավելանալու։ Իսկ ես ամեն բան ստացել եմ և առատ ունեմ. լիացած եմ, որովհետև Եպափրոդիտոսի ձեռքով ստացա ձեզանից այն, ինչ անուշահոտություն էր, զոհ՝ ընդունելի և Աստծուն հաճելի» (Փիլիպպեցիս 4․17-18):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեզ սիրող և մեզ փրկած Աստծու համար հաճելի անուշահոտություն է, երբ մենք մեր դիմացինի շահը գերադասում ենք մեր սեփականից։ Զոհաբերության անուշահոտություն է տարածվում, երբ մենք Աստծու Արքայության շահը գերադասում ենք մեր հարմարավետությունից ու մեր ցանկություններից։ Իրական զոհաբերություն է, երբ մենք որոշում ենք կայացնում այս կյանքն ապրել ո՛չ թե աշխարհի ժամանակավոր հաճույքների համար, այլ Աստծու կամքը ճանաչելու և Նրա կամքին հնազանդվելու համար՝ կատարելով Նրա հանձնարարություններն ու ապրելով Նրա պատվիրաններով։ 

«Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմեացիս 12․1-2):

Ապրի՛ր Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով։ Պատրա՛ստ եղիր զոհաբերությունների հանուն Աստծու կամքը կատարելու։ Ծառայի՛ր Աստծուն։ Հանուն Տեր Աստծու քո ներդրած տաղանդները, ժամանակն ու միջոցներն իրական անուշահոտություն են հոգևոր աշխարհում։ Այդ ժամանակ դու Քրիստոսի անուշ բույրը կդառնաս քո շրջապատի մարդկանց, ինչպես նաև քեզ սիրող Աստծու համար։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես