• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 17 հնվ 2026 թ.

Այցելություն և աղոթք հիվանդների համար

Հրապարակման ամսաթիվ 17 հնվ 2026 թ.

Մենք մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Դարձի՛ր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը» անվանումը։ «Հույսի Տուն» ծառայությունը հույս փոխանցող ծառայություն է։ Մարդու համար ամենակարևոր բաներից մեկը սեփական առողջությունն է։ Եվ առողջական խնդիրները և, հատկապես, ծանր հիվանդությունները կարող են իրական անհուսություն բերել մարդու կյանքում։ 

«Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր Նրա բոլոր բարիքները. Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը» (Սաղմոս 103․2-3):

Սիրելի՛ Ընկեր, Աստված ներում է Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումներին հավատացող մարդկանց հանցանքները։ Մարդու կյանք այցելած շատ հիվանդություններ նրա գործած մեղքերի բնական հետևանքներն են։ Երբ մարդն ապրում է մեղքի կյանքով, նա դուռ է բացում չարի համար, որն էլ ազատ մուտք ու ելք է ունենում նրա կյանք։ Հետևանքը չարիքն է, որը կարող է այցելել մեղքի կյանքով ապրող մարդուն թե՛ հիվանդությունների, թե՛ տագնապների, թե՛ անհուսության և թե՛ այլ չարիքների տեսքով։ 

Աստված բժշկող և վերականգնող Աստված է։ Նա ելք ունի մարդու համար անելանելի ցանկացած իրավիճակից։ «Հույսի Տուն» ծառայությունը պատրաստ է այցելելու հիվանդներին և մեղքերի ներման ու Տեր Աստծու բժշկության մասին տեղեկացնելու նրանց։ Մեր ծառայողները պատրաստ են այցելելու և աղոթելու ցանկացած հիվանդի համար։ Հուսով եմ՝ հիշում եք, որ առայժմ «Հույսի Տուն» ծառայությունը գործում է միայն Էջմիածին ու Գյումրի քաղաքներում և շրջակա գյուղերում։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, դարձի՛ր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը և մեզ տեղեկացրու նշված տարածաշրջաններում այցելության կարիք ունեցող մարդկանց մասին։ Աղոթի՛ր մեր այցելությունների համար, որպեսզի Տեր Աստծված Իր Հոգու զորությամբ ու գերբնական նշաններով և բժշկություններով հաստատի Ավետարանի այն խոսքերը, որոնք մեր ծառայողները կփոխանցեն հիվանդներին ու հոգսերի ծանր բեռի տակ կքված մարդկանց։ 

Տեր Աստծու ողորմությամբ մենք գտել ենք անհուսության կյանքից ազատվելու ճանապարհը և մեծ ցանկություն ունենք այդ մասին պատմելու մյուս մարդկանց, որոնց ցավերին ու հոգսերին լավ տեղյակ ենք, քանի որ ինքներս էլ մի ժամանակ տառապել ենք այդ նույն խնդիրների պատճառով։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ հիվանդներին այցելելն իրական աստվածապաշտության դրսևորումներից մեկն է։ 

«Ե՞րբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք"։ Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, Ի՛նձ արեցիք» (Մատթեոս 25․39-40):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես