• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 16 հնվ 2026 թ.

Օգնություն հագուստի կարիք ունեցողներին

Հրապարակման ամսաթիվ 16 հնվ 2026 թ.

Շարունակում ենք մեր ուղերձների շարքը, որը կրում է «Դարձի՛ր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը» անվանումը։ Որքան էլ զարմանալի կարող է թվալ ոմանց, այսօր մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, որոնք ունեն հագուստի կարիք թե՛ իրենց և թե՛ իրենց երեխաների համար։ 

«Այդ ժամանակ Թագավորն Իր աջ կողմում կանգնածներին կասի. "Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ Որովհետև քաղցած էի, և դուք Ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և Ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և Ինձ ձեզ մոտ ընդունեցիք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ խնամեցիք, բանտում էի, և Ինձ այցելեցիք» (Մատթեոս 25.34-36):

Սիրելի՛ Ընկեր, «Հույսի Տուն» ծառայության ուղղություններից մեկը կարիքավոր մարդկանց հագուստով ապահովելն է։ Մենք, բնականաբար, չունենք հնարավորություն նոր հագուստ գնելու բոլոր կարիքավորների համար։ Սակայն մեր եկեղեցու անդամները սիրահոժար կերպով իրենց ընտանիքներից նորմալ վիճակում գտնվող հագուստներ են տրամադրում, որոնք «Հույսի Տուն» ծառայությունը տրամադրում է կարիքավոր մարդկանց։ 

Կարիքը խոնարհեցնում է մարդկանց, իսկ ծուլությունը՝ հպարտացնում։ Իրական կարիքի մեջ լինող մարդիկ օգտագործված, բայց նորմալ վիճակում գտնվող հագուստն ընդունում են շնորհակալությամբ։ Իսկ մենք այդ հագուստը տրամադրում ենք, ինչպես կտրամադրեինք մեր հարազատներին։ Կարծում եմ՝ բավականին նորմալ է, երբ մտերիմ մարդիկ փոխանակվում են հագուստով կամ երբ եղբայրը եղբորն է նվիրում այնպիսի հագուստ, որն, օրինակ, փոքրացել է իր համար։ Ահա հե՛նց այսպիսի մոտեցմամբ ենք մենք օգտագործված հագուստ տրամադրում կարիքի մեջ գտնվողներին։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, սակայն կա հագուստի մի տեսակ, որն ավելի կարևոր է, քան ֆիզիկական հագուստը։ Եթե սովորական հագուստը ծածկում է մարդու մերկությունն ու ապահովում նրան ջերմությամբ, ապա հոգևոր հագուստը ծածկում է մարդու հոգևոր մերկությունը և խոսում է Քրիստոսին պատկանելու մասին։ 

«Բայց Սարդիսում ևս ունես մի քանիսին, որոնք իրենց զգեստները չկեղտոտեցին և պիտի շրջեն Ինձ հետ սպիտակ զգեստներով, որովհետև արժանի են։ Հաղթողը այսպիսի սպիտակ զգեստներ պիտի հագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջելու. և նրա անունը պիտի հայտնեմ Իմ Հոր ու Նրա հրեշտակների առաջ» (Հայտնություն 3․4-5):

«Հույսի Տուն» ծառայությունը նաև հոգևոր խորհրդատվություն է մատուցում, որպեսզի մարդիկ սպիտակ հոգևոր հանդերձներ ունենան և սովորեն մաքուր պահել իրենց հոգևոր հանդերձները։ Սա շատ կարևոր ծառայություն է։ Ո՛չ պակաս կարևոր, քան կարիքավորներին հանդերձ տրամադրելը։ 

Դարձի՛ր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը։ Օգնի՛ր մեզ Էջմիածին և Գյումրի քաղաքներում հագուստի կարիք ունեցող մարդկանց գտնելու հարցում։ Նաև միասին աղոթենք հոգևոր հանդերձների կարիք ունեցող մարդկանց համար։ Աղոթե՛նք, որ սովորե՛նք մեր հանդերձները մաքուր պահել և ապրե՛նք արդարության կայնքով՝ Տեր Հիսուսի կամքին հնազանդության մեջ։ Դարձի՛ր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը։

«Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք Նրան, որովհետև Գառան հարսանիքը հասավ, և Նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է» (Հայտնություն 19․7-8):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես