• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 13 հնվ 2026 թ.

Հույս՝ անհուսության մեջ ապրողներին

Հրապարակման ամսաթիվ 13 հնվ 2026 թ.

Այս ուղերձով շարունակում ենք մեր ուղերձների շարքը, որը կրում է «Դարձի՛ր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը» անվանումը։ «Հույսի Տուն» ծառայության ծառայողների հիմնական նպատակը անհուսության մեջ լինողներին իրական հույս փոխանցելն է։ Եվ այդ հույսը անիրական մխիթարություն չէ և ոչ էլ միայն հուսադրող խոսքեր, որոնք այդպես էլ փոփոխություն չեն բերելու մարդու հոգեվիճակի մեջ։ Մեր փոխանցած հույսը Աստծու անսխալական Խոսքի հաստատ հիմքն ունի։ Այն հիմված է Աստվածաշնչում Տեր Աստծու տված խոստումներ վրա։

«Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40․29-31):

Սիրելի՛ Ընկեր, անհուսությունը շատ հաճախ կապ չունի ո՛չ ֆինանսական վիճակի, ո՛չ ընտանեկան կարգավիճակի և ո՛չ էլ առողջական իրավիճակի հետ։ Անհուսությունը կապ ունի տվյալ իրավիճակում ելքը տեսնելու անկարողության հետ։ Անհուսությունը գալիս է ուժասպառության ու վախերի հետ միասին։ Անհուսությունը Տեր Աստծու տված հույսն ընդունելու անկարողության պտուղն է։ Հենց այսպիսի՛ մարդկանց ծառայելուն են միտված «Հույսի Տուն» ծառայության ծառայողների այցելությունները։

Միայն պատկերացրե՛ք, թե ինչպիսի՜ անհուսության մեջ են թանկ ու մտերիմ հարազատին կորցրած մարդիկ, որոնք Սուրբ Հոգու մխիթարության կարիքն ունեն։ Ինչպիսի՜ անհուսության մեջ է բժիշկների կողմից անբուժելի հիվանդության ախտորոշում ստացած կամ նման հիվանդության պատճառով անկողնուն գամված մարդը։ Ինչպիսի՜ անհուսության մեջ է կինը, որին դավաճանել կամ լքել է ամուսինը։ Ինչպիսի՜ անհուսության մեջ է միայնակ մնացած տարեցը կամ հաշմանդամ մեկը։ Եվ ոչ պակաս ծանր անհուսություն է, երբ մարդու կյանքում ամեն բան նորմալ է, սակայն մշտական դատարկության կամ տագնապի զգացողությունները նևրոզի, դեպրեսիայի կամ սթրեսների տեսքով չեն թողնում, որ մարդը լիարժեք ապրի Աստծուց իրեն տրված կյանքը։

Անհուսության պատճառները կարող են տարբեր լինել։ Սակայն Աստծու Խոսքում տեղ գտած քաջալերանքները նմանատիպ իրավիճակներում մարդկանց փոխանցելը, Տեր Աստծու խոստումներին ու այդ խոստումները սեփական կյանքում իրականացած տեսնելու պայմաններին ծանոթացնելը կամ ստեղծված անհույս իրավիճակից Աստվածաշնչի ուսուցանած ելքը մարդկանց ցույց տալն իրական հույս ու մխիթարություն կարող է բերել անհուսության մեջ տառապող մարդկանց կյանքերում։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այս շարքի մեր նախորդ ուղերձի մեջ արդեն տեղեկացրել ենք, որ «Հույսի Տուն» ծառայությունն առայժմ գործում է միայն Էջմիածին և Գյումրի քաղաքներում ու շրջակա գյուղերում։ Եթե ճանաչում ես անհուսության տառապանքի մեջ ապրող մարդկանց այդ տարածաշրջաններում, ապա կարող ես միանալ «Հույսի Տուն» ծառայության ֆեյսբուքյան էջին և մեզ տեղեկացնել նման այցելությունների կարիքի մասին։ 

Իսկ եթե քո շրջապատում կան նման մարդիկ, ապա աղոթի՛ր ու տեղեկացրո՛ւ Աստվածաշնչի ճշմարիտ վարդապետություն ունեցող որևէ եկեղեցու հավատացյալներին կամ ծառայողներին և խնդրի՛ր, որպեսզի նրանք այցելեն կարիքի մեջ լինող մարդկանց։ Կարող ես նման մարդկանց մասին տեղեկացնել «Հույսի Տուն» ծառայության ֆեյսբուքյան էջի գրառումների կամ դրանց մեկնաբանությունների միջոցով, և մենք սիրով կաղոթենք կամ կփորձենք ինքներս գտնել նրանց այցելող ծառայողների։

«Հույսի Տուն» ծառայության ֆեյսբուքյան էջին կարող ես միանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/huisitun։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես