• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 11 հնվ 2026 թ.

Եկեղեցու և հոգևոր առաջնորդի կարևորությունը

Հրապարակման ամսաթիվ 11 հնվ 2026 թ.

Հոգևոր աճի և հասուն հոգևոր մարդ դառնալու ճանապարհին շատ կարևոր է ճիշտ եկեղեցի և ճիշտ հոգևոր առաջնորդ ունենալը։ Աստծուն հավատացող մարդիկ հաճախ բժշկության, օրհնության, դժվարությունները հաղթահարելու կամ վախերից ու տարբեր չար իրավիճակներից ազատվելու հարցերում կարևորում են Աստծու Խոսքի փոխանցած սկզբունքները, սակայն զարմանալիորեն անտեսում են դրանք, երբ խոսքը վերաբերում է հավատացյալի հոգևոր աճին ու հասուն հոգևոր մարդ դառնալու ընթացքին։ 

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը հստակ ու միանշանակ պատվիրում և ուսուցանում է, որ Աստծուն հավատացող մարդը պետք է ունենա հոգևոր առաջնորդ, որը կօգնի ու իր խորհուրդներով կնպաստի տվյալ մարդու հոգևոր աճին ու ամրացմանը։ 

«Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը խոսեցին ձեզ. նայե՛ք նրանց կյանքի վախճանին և հետևե՛ք նրանց հավատի օրինակին։ Ձեր առաջնորդներին անսացե՛ք ու հնազանդվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն և ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ» (Եբրայեցիս 13.7,17):

Բնականաբար, Աստվածաշունչը մեզ է փոխանցում նաև հոգևոր առաջնորդի հանդեպ պահանջները։ Ինչպիսի՞ն պիտի լինի հոգևոր առաջնորդը, որպեսզի կարողանա խնամք տանել հավատացյալներին։ Ինչպե՞ս կարող ես ճիշտ հոգևոր առաջնորդ ընտրել կամ, եթե արդեն կատարել ես ընտրությունդ, ապա ի՞նչ աղոթքով աղոթես, որպեսզի քո հոգևոր առաջնորդը դառնա Աստծու պահանջներին համապատասխան ծառայող։ Ահա եկեղեցու երեցների ու ծառայողների հանդեպ Տեր Աստծու պահանջները։ 

«․․․ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, ո՛չ գինեմոլ, ո՛չ կռվարար, ո՛չ շահամոլ, այլ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, հավատի վարդապետության խոսքին ամուր կառչած, որպեսզի կարողանա ողջամիտ վարդապետությամբ հորդորել և հակառակվողներին հանդիմանել» (Տիտոս 1․7-9):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, աստվածաշնչյան ճշմարիտ վարդապետություն դավանող եկեղեցում հաստատվելը և աստվածավախ ու հավատքի կյանքում օրինակելի հոգևոր առաջնորդ ունենալը քո հավատքի աճի և հոգևոր հասունացման կարևորագույն գործոններից է։ 

Քննի՛ր այն վարդապետությունը, որին հավատում է քո եկեղեցին։ Արդյոք այն հիմնվա՞ծ է Աստվածաշնչի ճշմարտութունների վրա, թե՞ մարդկային առասպելների ու հորինվածքների մի ամբողջություն է։ Ինչպիսի՞ կյանք է ապրում քո հոգևոր առաջնորդը։ Նրա ապրած կյանքն ավելի շատ արտացոլում է Երկնքում գանձեր դիզելու փափա՞գը, թե՞ ավելի շատ երկրային ժամանակավոր հաճույքներն են նրա վայելքը։ 

Ինչպիսին քո հոգևոր առաջնորդն է, այնպիսի ուղղություն ունի քո հոգևոր աճը։ Եթե քո ընդունած վարդապետությունը չի հաստատվում Աստվածաշնչով, ապա դու չես ունենա հոգևոր աճ։ Հավատքի տարիները կանցնեն, բայց դու այդպես էլ կմնաս հոգևորապես մանուկ տարիքում։ 

Այսօր իմ աղոթքն է, որ կարևորես Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությունները հոգևոր աճի, հասունացման, եկեղեցու և հոգևոր առաջնորդ ունենալու վերաբերյալ։ 

«Եվ Նա (Քրիստոսը) ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի Նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը» (Եփեսացիս 4․11-15):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես